«Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել:«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակադրված է «վերից վար» փոխելու դատաիրավական համակարգը, անգամ ինչպես ինքն է նշել՝ իր մտերիմ ՔՊ-ականների ներկայությամբ կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել ուժայիններում:
Ու դա է պատճառներից մեկը, որ նախօրեին Փաշինյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, Կառավարություն է հրավիրել իրավական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մեկտեղել նրանց սեղանի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել՝ Դատական և իրավական բարեփոխումների, 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի անվան տակ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Փաշինյանը հորդորել է նոր նախարարին հարցին արագ լուծում տալ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը