Փաշինյանի հետ հանդիպող սփյուռքահայերից վերցնում են հեռախոսները, ժամացույցները, գրիչները․ Գասպար Կարապետյան
Սփյուռքահայության և մանավանդ Եվրոպայի հայերի մտահոգությունները վերջին շրջանում սկսել են էլ ավելի մտահոգիչ դառնալ, որովհետև վարչապետի մի քանի երկրներ այցելությունները, փակ հանդիպումները անելը, որտեղ զարմանալիորեն ներս մտնողների ձեռքից վերցնում են ոչ միայն հեռախոսները, այլեւ ժամացույցները, գրիչները, բլոկնոտները, որ չկարողանան նույնիսկ բան արձանագրել, ժողովրդավար երկրների համար անհասկանալի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Բայց իհարկե, հիմնական մտահոգությունը վարչապետի արտահայտություններն են, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը, ՀՅԴ գաղափարախոսությանը, ինչպես ինքն է երևակայում Սփյուռք-Հայաստան հարաբերություններին: Այս բոլորը շատ մեծ մտահոգություն պատճառող հարցեր են»,-ասաց նա:
Հարցին՝ կարծում եք՝ այս իշխանությունը սփյուռքում ունի՞ աջակցություն, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ իշխանություն աջակցություն կունենա, հիմա ինչ չափ կունենա կամ ոչ, դա չենք կարող վստահ արձագանագրել, որովհետև քվեարկություն չկա: Բայց այս պարագայում վստահ եմ, որ Սփյուռքի մեծամասնությունը դեմ է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը