«Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ խորհրդական կամ օգնական էին նշանակում, որ պետությունից բարձր աշխատավարձ ստանա։
Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններից ում պաշտոնանկ է անում, անգործ չթողելու, չնեղացնելու, ընդդիմության շարքերը չհամալրելու համար, իրեն խորհրդական ու օգնական է կարգում։
Ասում են՝ նրանց մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում եւ տեսնում է դեպքից դեպք։Նիկոլ Փաշինյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝ նախկին նախարար Արտակ Քամալյանը, նախկին մարզպետ եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։
Մյուս խորհրդականներն են Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, եւ մեկ հասարակական հիմունքներով խորհրդական՝ կենսագրություն չունեցող Սուրեն Մաղաքյանը, որի միակ պաշտոնը ինչ որ անհայտ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնն է եղել։
Փաշինյանը նաեւ 4 օգնական ունի՝ ազգությամբ ասորի Արսեն Միխայելովը, բժիշկ-ատամնաբույժ Գագիկ Իսախանյանը, նախկին մարզպետ Դավիթ Գեւորգյանը, «ԱլիքՄեդիա» լրատվականի միջազգային լուրերի թարգմանիչ Կարինե Դավոյանը։Փաստացի Փաշինյանն ունի 5 խորհրդական եւ 4 օգնական։
Չենք կարող չհիշատակել նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ով ՔՊ-ական պատգամավոր էր, հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, ապա Փաշինյանի օգնական, իսկ այժմ մամուլի խոսնակ։
Բաղդասարյանը տարբերվում է բոլոր վարչապետների բոլոր նախորդ խոսնակներից նրանով, որ չի շփվում լրագրողների հետ, չի պատասխանում նրանց զանգերին, բայց ուղեկցում է վարչապետին ամենուրեք եւ անգամ պաշտոնական կարեւոր հանդիպումներին է մասնակցում, բայց ոչ ոք չգիտի, թե նա ինչ դեր է խաղում մեր իրականությունում։
Այս բոլոր մարդիկ, հիշեցնենք, ստանում են ահռելի աշխատավարձեր՝ ոչինչ չանելու դիմաց, պարզապես Նիկոլ Փաշինյանը նրանց թույլ է տվել պետական բյուջեի հաշվին լավ ապրել։
Պարզ չէ, թե նրանք ինչ խորհուրդներ են տալիս վարչապետին, ինչում են նրան օգնում, եթե նա այսքան սխալներ է անում, շատ հարցերում սխալ է կողմնորոշվում եւ իր որեւէ սխալ չի ընդունում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը