Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։
Հանրային աղմուկի հետեւանքով Բանդուրյանների որդին կալանավորվեց: Սակայն դեռ այն ժամանակ լուրեր կային, որ դա կարճ կտեւի: Երեկ տեղեկացանք, որ քրեական հեղինակությունների որդին տուն է գնացել. Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքով։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց լուրը. «Միջնորդություն ներկայացրինք, դատարանը հարգեց, բավարարեց՝ տնային կալանք սահմանեց։ Դատաքննության փուլում ենք, երեկ քրեական գործի փաստաթղթերն ուսումնասիրեցինք»։ Տեղեկացանք, որ մյուս մեղադրյալի՝ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել․ նա դեռ կալանքի տակ է։
Ստացվում է` իբրեւ թե ատելության խոսքի կամ տնտեսական մեղադրանքով մարդկանց տարիներով կարող են պահել բանտում, իսկ մարդուն կյանքից զրկածներին` ազատել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է