«Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները` պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել:Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել` ՆԳ, արդարադատության նախարարների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։
«Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։Անհետ կորածների եւ նրանց հարազատների իրավունքների խնդիրները ծագել են դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. կար 437 անհետ կորած, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: 2020-ից հետո կա 187 զինծառայող, 21 քաղաքացիական անձ։ Որոշվել է, որ օրենքը պետք է վերաբերի բոլոր ժամանակներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը