Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաեւ հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։
Կառավարությունը պարտադրողական թեզեր է «կերակրում» լսարանին, իսկ լսարանը բողոքում եւ բոյկոտում է։ Սրան ի պատասխան, փոխարենը հայտարարագրումը դադարեցնելուն, իշխանությունը «գայթակղիչ» առաջարկներ է անում. օրինակ՝ «Հայտարարագրեք ձեր երեխայի ուսման համար վճարված գումարը, եւ դրա փոխարեն կվերադարձվի 100 հազար դրամ»։
Իսկ հայտարարագիր չլրացնելու դեպքում՝ ամեն բան այդքան էլ սարսափելի չէ։ Հայտարարագրում առկա թերի տվյալների համար անձը կարող է այն լրացնել 2-րդ անգամ։
Անձին եւս մեկ շանս տալիս է Պետական եկամուտների կոմիտեն շտկման համար։
3-րդ դեպքում քաղաքացիներին կտրվի նախազգուշացում։
4-րդ դեպքում, շտկումները չուղղելուց հետո, քաղաքացին տուգանվում է 5.000 դրամ, իսկ 1 մլրդ համախառն ներքին արդյունք հայտարարագրած անձանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ կկազմի։
700 հազար հայտարարատու անձից մինչ այժմ լրացրել է 4 հազար 400 մարդ, իսկ մյուսները նախընտրում են տուգանվել 5.000 դրամ եւ այլեւս չլրացնել հայտարարագիր։
Իշխանության «սպառնալիքն» էլ մեկն է՝ այդ դեպքում կզրկվեք 100 հազար դրամ սոցիալական հետվճարից։
Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ եւ չհայտարարագրել ոչ մի լումա։
Եվ սա կհանգեցնի կանխիկի շրջանառության աճին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը