ՊԵԿ նախագահը նաև թվարկեց այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի:«Առաջին խումբը վարձու աշխատողներն են:
Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են:Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են:
Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ):
Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները:Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2024 թվականին մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է։ Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել են։ Առողջապահության ու կրթության գծով սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս 2024-ին ստացել է 3732 քաղաքացի, այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։Հակոբյանը նաև ասաց, թե ինչ վարչարարություն է կիրառվելու՝ հայտարարագիր չներկայացնելու համար։ «Առաջինը, մենք շտկման հնարավորություն ենք տալիս։
Քաղաքացին, մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելով, ունի հնարավորություն երկրորդ անգամ ներկայացնելու՝ շտկելով իր հայտարարագիրը։
Մյուս քայլը, եթե մենք ինքներս տեսնում ենք ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն ենք տալիս։
Երրորդ քայլը, նախազգուշացում ենք տալիս, չորրորդ քայլը նոր արդեն գալիս է տուգանքի հարցը։
Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար 5000 դրամ է տուգանքը, բայց սեփականատերերի համար ավելի բարձր է՝ 50 հազար դրամ։ Եվ հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը