Եգիպտոսում 29 մարդ Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով կալանավորվել է
Եգիպտոսում 29 մարդ ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» արգելված կազմակերպության իշխանության վերականգման համար դավադրության շրջանակներում Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազի գրասենյակին:
Եգիպտոսի դատախազության տվյալներով՝ հետախուզական ծառայությունը բացահայտել է թուրքական հետախուզության եւ անվտանգության ծառայությունների, ինչպես նաեւ «Մուսուլման եղբայրների» անդամների մասնակցությամբ ծրագիր, որով նպատակ է դրվել Եգիպտոսի պետական ինստիտուտները պայթեցնել ու ոչնչացնել: Հայտարարության մեջ կասկածյալների անունները եւ ազգությունը նշված չեն:
Եգիպտոսի իշխանությունները բազմիցս մեղադրել են Թուրքիային եւ Քատարին «Մուսուլման եղբայրներին »աջակցելու համար, այս կազմակերպության շատ բարձրաստիճան անդամներ ապաստան են գտել Թուրքիայում եւ Քատարում:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ