Փրկության թուղթը սպասում է Էրդողանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունները ցեղասպանության, Արարատի եւ մնացածի մասին, սեփական թիմի մեկնաբանությամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով սիրաշահել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ, ըստ որոշ լուրերի, ուղիղ կապի մեջ է, համոզել, որ Էրդողանն Ալիեւին պարտադրի՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին ու ՔՊ-ին օդուջրի պես հարկավոր է` ընտրությունների գնալու եւ վերարտադրվելու համար։
Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել, եւ եթե չստորագրվի խոստացված պայմանագիրը, որով իբր կայուն խաղաղություն է հաստատվելու, իշխանությունը ոչ մի շանս չունի մնալու: Նախորդ ընտրություններին էլ Փաշինյանը հենց խաղաղության լոզունգներով խաբեց ընտրողին ու քվե կորզեց` ընդդիմության դեմ հակաքարոզչություն անելով, թե նրանք պատերազմ են ուզում։
Իհարկե, հարց է, թե ինչպես է որեւէ թուղթ մեզ խաղաղություն բերելու, բայց ՔՊ-ականներն իրենց համոզել են, որ դա իրենց միակ փրկությունն է եւ վերարտադրվելու միակ հույսը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը