«Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը:
.am-ին ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնեց, որ բոյկոտելու են նիստը, չեն մասնակցելու:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ի սկզբանե քվորում չեն ապահովելու, բայց եթե նիստը կայանա, մասնակցելու են եւ իրենց դիրքորոշումը հայտնեն:
Արտահերթ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: Եթե «Հանրային ձայն» խմբակցությունը ներկայանա, ապա քվորում կլինի, եւ նիստը կկայանա:
Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում:
Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում:
Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:Կարճ ասած՝ նահանջ երգով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը