Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Շրջանառության մեջ են դրվել 2017-ի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները

ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ներակայացվել են շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները: 

«Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամների նկարագրությունը

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը եւ շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը եւ բաց շագանակագույնը:

Դիմերես

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը եւ «500» թիվը:

Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման եւ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։

Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) եւ վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերեւում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքեւում՝ «2017» (թողարկման տարեթիվը) եւ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։

Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երեւում է Արարատ լեռը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերեւում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երեւում է նաեւ դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքեւի աջ մասում՝ խորը տպագրությամբ:

Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ եւ իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» եւ «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ եւ «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերեւի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից:

Տկարատեսների համար թղթադրամի վերեւի աջ անկյունում կա շոշափելի կարմիր կետ:

Դարձերես

Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքեւում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են եւ «500» թիվը: Թղթադրամի վերեւի ձախ անկյունում «500» թիվն է, ներքեւի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքեւ՝ «500» թիվը։