«Հունվարի 27-ին հրապարակվեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը դարձել է ՌԴ քաղաքացի:
Սակայն Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի փոխել իր քաղաքացիությունը:
Տեղեկացնենք, որ ըստ «Հետք»-ի՝ 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը չի դարձել ՌԴ քաղաքացի:
«Խելագարության կանխավարկածով առաջնորդվելը խելամիտ չէ: Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, պահպանել եմ ու պահպանելու եմ իմ քաղաքացիությունը:
Եթե լրատվամիջոցներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը:
Ես եղել և մնում եմ ՀՀ քաղաքացի ու առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով, ես հարցազրույց չեմ տալիս»:
Ենթադրաբար, երբ ողջ աշխարհը (Ինտերպոլը՝ միջազգային ոստիկանությունը և ՌԴ իրավապահները) հրաժարվեց Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց՝ համարելով փաստարկները ապօրինի և քաղաքական, միայն ՀՀ իրավապահների կողմից նախկին դատախազը շարունակեց համարվել հետապնդվող:
Հետևաբար ընտրական ցուցակները ՀՀ-ում մաքրվել են քաղաքական նպատակահարմարությամբ:
Իսկ միջազգային հետախուզման մեջ չգտնվող անձը կարող է գրանցվել ու բնակվել ցանկացած երկրում, ցանկացած հասցեում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը