Տղամարդը դանակահարել է հորը՝ իր և կնոջ ննջասենյակ մտնելու պատճառով
Վ․ Ա․-ն 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, հոր հետ ընտանեկան բնույթի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է հոր կրծքավանդակի աջ հատվածին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ա․-ն չի համարկերպել այն հանգամանքի հետ, որ հայրը մուտք է գործել իր և կնոջ ննջասենյակ։ Անձնական հարաբերություններից բխող խանդի շարժառիթով հորը «պատժելու» ցանկությունն իրագործելու, նրան ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակը, տան հյուրասենյակում հիշյալ դանակով հարվածել է հերը և դանակը թողնելով նրա մարմնի մեջ՝ դիմել է փախուստի։ Տուժածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին։
Վ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց