Հայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության պաշտոնական արարողությանը: Փոխարենը սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցել, լուսանկարներ հրապարակել՝ նշելով, թե Թրամփի երդմնակալությանը նվիրված արարողությանն է մասնակցել՝ իր ֆեյսբուքյան էջը ողողելով լուսանկարներով:
Փաստորեն, վարչապետ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չեն հրավիրվում պաշտոնական արարողությանը, փոխարենը Հայաստանը մասնակցում է սոցապ նախարարի մակարդակով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նախարար Նարեկ Մկրտչյանի խոսնակի հետ՝ պարզելու, թե ի պաշտոնե որպես ով է Նարեկ Մկրտչյանը մասնակցել միջոցառմանը, ինչ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում, ինչ միջոցներով է մեկնել, սակայն խոսնակն անհասանելի էր:
Իսկ ավելի վաղ Նարեկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում՝ նկարներին կից, գրել էր. «Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։
Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»:
Փաստորեն, նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարում՝ հանրությունից թաքցնելվ, թե ինչ միջոցներով է մեկնել եւ ապրում ԱՄՆ-ում:»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը