ԵՄ դիտորդների հարցով բանակցում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա «խաղաղության պայմանագրի» այն կետերից է, որը դեռեւս չի համաձայնեցվել կողմերի միջեւ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չեն երկարաձգելու դիտորդների գործունեության ժամկետը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հարցրինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին:
Հնչեցրինք մեր ունեցած տեղեկությունները, որ հայկական կողմն առաջարկում է դիտորդական առաքելության ֆորմատը փոխել` օֆիսային տարբերակով շարունակեն իրենց առաքելությունը, ավելի հեռու սահմաններից: Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որեւէ հստակ բան չեմ կարող ասել»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց