Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել Լուսինե Բադալյանին, որ չհրաժարվի առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի` մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, որ Զեյնալյանի հետ մտերիմ է, ոչ միայն նրա պարտականությունները կատարել չցանկացավ, այլեւ հրաժարվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Մեզ պատմեցին, որ ՔՊ խմբակցության ղեկավարները տեւական ժամանակ փորձել են համոզել՝ չգնալ նման քայլի, թիմում առկա խնդիրներն ու տարաձայնություններն ի ցույց չդնել, սակայն Բադալյանը, պարզվում է, բացի ի համերաշխություն Զեյնալյանի, այլ հիմնավոր պատճառ էլ է ներկայացրել:
Ասել է, որ չի կարող շարունակել այդ պաշտոնում աշխատելը, քանի որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն քանի տարի է՝ պայքարում է նախկին եւ ներկա նախարարների կողմից «առողջապահական ոլորտը վարի տալու դեմ», հիմա չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը։
Ի դեպ, ՔՊ-ում նախնական որոշում կա, որ Բադալյանի փոխարեն ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ կդառնա գյումրեցի Էմմա Պալյանը, որը որեւէ կապ չունի առողջապահության ոլորտի հետ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը