Աբովյանում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցել
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Զինվորական հավաքակայանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինե Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, որոնք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ:
Իսկ Սուսաննա Մ․-ն ոստիկաներին հայտնել է, որ այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Արմինե Ա․-ն և նրա դուստրը ծեծի են ենթարկել իրեն և իր ամուսնու քրոջը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Փ․-ին ձեռքերով, ոտքերով և քարերով՝ պատճառելով իրեն վնասվածք, իսկ Կարինե Փ․-ին՝ ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը