4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում
Hraparak.am-ը գրել է․
Նախորդ տարի սեպտեմբերի 19-ին ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է։
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են՝ նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռեւս չեն ստացել․ «2024 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել են դատավտոտեխնիկական, դատատեսաձայնագրային, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, ինչպես նաև սեպտեմբերի 19-ից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
Նշենք, որ Հռիփսիմե Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելք։
Հարկ է նաեւ հիշեցնել, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագության հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը