Ընդդիմությունը նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակման համար մեղադրել է «Իվանիշվիլիի ռեժիմին»
Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակումը «կազմակերպվել է Իվանիշվիլիի (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ-Խմբ.) ռեժիմի կողմից», հայտարարել է կուսակցությունը։
Ինչպես նշում է ekhokavkaza.com-ը, X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ կուսակցությունը տեղի ունեցածը որակել է «Իվանիշվիլիի ռեժիմի կողմից կազմակերպված համակարգված, խմբակային, դաժան հարձակում»։
Կուսակցությունը պահանջում է «միջադեպի անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն»։
«Այս քաղաքական դրդապատճառներով հարձակումը ընդդիմությանը վախեցնելու և բողոքի ցույցերը ճնշելու ակնհայտ փորձ է։ Նման գործողությունները երբեք չեն լռեցնի այն ձայները, որոնք պայքարում են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի համար», - նշել է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
Գախարիայի՝ հարձակումից հետո արված լուսանկարը Instagram սոցիալական ցանցում հրապարակել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի վրա հարձակումն իրականացվել է Բաթումի «Շերատոն» հյուրանոցում։ Միջադեպից հետո Գախարիան տեղափոխվել է տեղի կլինիկա, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։Տեղի բուժհաստատությունում լրագրողներին հայտնել են, որ Գիորգի Գախարիան քթի կոտրվածք է ստացել և ուղեղի ցնցում: Նա բուժզննում է անցել, ապա իր կամքով լքել կլինիկան։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել հարձակման առնչությամբ: Ըստ ականատեսների՝ Գախարիայի վրա հարձակվել են, մասնավորապես, «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն և Աջարիայի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Մանվելիձեն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը