Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել է հայկական կողմին ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ Հայաստանի տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ: Եվ քանի որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը, Ահմադիանը նաև առաջարկել է Հայաստանին հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից: Այս մասին ռուսական մամուլում հրապարակված հոդվածում գրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ հղում անելով ադրբեջանական Caliber.az կայքին:

Արժե՞ արդյոք հավատալ ադրբեջանական աղբյուրի հրապարակած տեղեկությանը: Ի՞նչ նպատակով է ադրբեջանական կայքը հրապարակ նետել այս ինֆորմացիան և ինչո՞ւ է ռուսաստանցի փորձագետը հենվում այդ տեղեկության վրա: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը խորհուրդ է տալիս չհավատալ Բաքվի ստերին, թեև հավելում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի շահերից է բխում Իրանի հետ համագործակցության խորացումը ռազմական և անվտանգության ոլորտներում: Euromedia24-ի հետ զրույցում իրանագետը նշեց, որ եթե Հայաստանը դիմի Իրանի ռազմական օգնությանը, Թեհրանը պատրաստ է ընդառաջ գնալ:

Էմմա Բեգիջանյան. «Եթե որևէ երկիր դեմ է այդ հարցում Հայաստան-Իրան համագործակցությանը, թող ինքը գա, գործնական քայլեր անի: Եթե ոչ, Հայաստանը, իր գոյութենական հարցը կարևորելով, պետք է Իրանի հետ համագործակցի, որովհետև երկու երկրների անվտանգության շահերը համընկնում են: (...) Այնպես որ, եթե մենք ցանկանանք՝ սա այն դեպքն է, որ Իրանը 100 տոկոսով պատրաստ է համագործակցել»:

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Երևան էր այցելել հունվարի 9-ին: Մինչ այդ նա եղել էր Բաքվում: Երևանում Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել էր իր հայաստանցի պաշտոնակցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է՝ իրանցի պաշտոնյայի երևանյան հանդիպումների կարևորագույն թեման եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Էմմա Բեգիջանյան. «Ես համոզված եմ, որ կարևորագույն հարցը եղել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որովհետև նրանք անընդհատ հենց դրանով են սպառնում: Դա Իրանի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է»:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որն Իրանը բազմիցս արտահայտել է Սյունիքի և հայ-իրանական սահմանի դեմ ցանկացած ոտնձգության վերաբերյալ: Դեռևս 2022 թվականի հուլիսին Իրանի թիվ մեկ դեմքը՝ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Իրանը չի՛ հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Էմմա Բեգիջանյան. «Իրանի քաղաքական օրակարգում և ընդդիմություն, և դիմություն՝ բոլորը հակված են ուշադրությունը սևեռեն հենց այդ «միջանցքին», որովհետև այս խառը պայմաններում և Թուրքիան, և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Թե որքանո՞վ էր իրանցի պաշտոնյայի այցը կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ դրանից ընդամենը երկու օր առաջ հրապարակված հայտնի ելույթի և մասնավորապես՝ այն հայտարարության հետ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի», դժվար է ասել: Ամեն դեպքում, իրանագետները համոզված են, որ չնայած Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի որոշակի թուլացմանը՝ Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում փոփոխության չի ենթարկվել:

Էմմա Բեգիջանյան. «Ընդհակառակը, եթե փոխվել է՝ դեպի ավելի կոշտ դիրքորոշում, որովհետև դա իր համար շատ կարևոր է: (...) Իրանը միշտ Հայաստանը դիտել է ամենաապահով, վստահելի ճանապարհը դեպի Եվրոպա»:

Ալիևի հունվարի 7-ի սանձարձակ ու սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանում ավելացել են այն մտավախությունները, որ Ադրբեջանն իսկապես կարող է հարձակվել Սյունիքի վրա: Այս իրավիճակում շատերի հույսը արտաքին ուժերի և հատկապես Իրանի գծած «կարմիր գծերն» են՝ թույլ չտալ սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում: Բայց եթե Հայաստանի ղեկավարությունը գործնական քայլեր չձեռնարկի Իրանի հետ ռազմական դաշինք ձևավորելու, Իրանի դիրքերը նույն Սյունիքում ամրապնդելու ուղղությամբ՝ ռազմական հարձակման դեպքում Թեհրանի համար շատ դժվար կլինի գործնականում հակազդելու ադրբեջանա-թուրքական ագրեսիային: