Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն Հայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը Հոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգները Բրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքը Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Մարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներին Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ Զելենսկի
Մամուլ

Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։

Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։

Նախարար Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե խնդիր ունենալո՞ւ է իշխանությունը հարկերի հավաքման հարցում, պատասխանել է.

«Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024 թվականին։Այսինքն՝ 2024 թվականի վերջը ելակետային թիվ է։

2024 թվականի իրական թվերը եղել են մի փոքր այլ, քան այն, ինչ մենք գրել էինք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։

Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ. դեպի ներքև կանխատեսումներ են լինելու։

Բայց ուրախալի նորություն կա. քանի որ այս ռիսկի կառավարման համար ունենք պահուստային ֆոնդ, ապա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք», – ասել է Հովհաննիսյանը:

Հարկ է նշել, որ 2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ, իսկ նախարարն այստեղ խնդիր չի տեսնում։

Հարցին, թե պահուստային ֆոնդը 9 ամիսների՞ հաշվարկով է կազմել 200 մլրդ դրամ, նախարարն ուղղում է՝ տարվա։ «Ամփոփ վերջնական թվերը դեռ չունենք, ամփոփման և ճշգրտման փուլում ենք։ Բայց գիտենք, որ մոտավորապես 200 միլիարդ դրամի շրջանակներում քիչ է կատարվել հարկերի հավաքագրում»:

Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ: 2025 թվականի ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդի՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին հատկացումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

Դեֆիցիտը 609 մլն դրամ է, իսկ հավաքագրված հարկերը պակաս են 200 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով՝ սա ռիսկ է, որի համար կա պահուստային ֆոնդ, սակայն պահուստային ֆոնդը գրեթե 8 անգամ քիչ է պահանջվող գումարից։

Սա ևս մեկ ապացույց է, որ Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա»: