15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկներից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորուոյթմաբ ձեռնարկված միջոցառումներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 8-ին ժամը 22։30-ի սահմաններում Իջևան համյանքի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն վարեոլով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված վիճակում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կ․-երին:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Ճ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը