Փաշինյանն ԱԺ-ին խնայե՞լ է. ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա վերջին առանց երկար–բարակ մտածելու ծայրից ծայր «խազեր քաշեց» ՀՀ գերատեսչությունների ծառայողական մեքենաների վրա, ինչի հետևանքով այս տարի մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կդառնա 1։
Ստացվում է` ԱԺ հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են 24 %-ով, այլ ոչ թե մյուս գերատեսչությունների պես 80–90 %–ով։ Հարցին, թե ավտոտնտեսությունում ինչ մակնիշի մեքենաներ կան, և արդյոք առկա են էլեկտրամոբիլներ, ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակազմին սպասարկող էլեկտրամոբիլներ առկա չեն։
«Մեքենաները «Toyota Prado», «Toyota Camry», «Nissan Sentra», «Renault Dokker», «Nissan X-Trail», «Nissan Urvan», «Toyota Hiace», «Բեռնատար GAZ», «Mercedes- Benz Sprinter», «Land Cruiser Prado», «BMW» մակնիշի են։ Նշենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ավտոմեքենան կրճատված մեքենաների ցանկում ընդգրկված չէ»,–հայտնել են մամուլի ծառայությունից։
Հավելենք, որ Sputnik Արմենիան հարցումներ էր ուղարկել և պարզել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության 15 մեքենաներից 14–ը ենթակա են կրճատման, առողջապահության նախարարության 9 մեքենաներից կկրճատվի 8–ը, Շրջակա միջավայրի նախարարությունը կզրկվի առկա 14 մեքենաներից 13–ից և այլն։ Մի քանի նախարարություններում կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։
Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը