Մեր տեղեկություններվ՝ Ծառայության նորանշանակ պետ, 34-ամյա Ծովինար Թադևոսյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին է: Վերջիններս նույն տարիներին են սովորել Երևանի պետական համալսարանում: Մեր տեղեկություններով՝ հենց Գալյանն է Փաշինյանին առաջարկել իր ընկերուհու թեկնածությունը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում:
ԵՊՀ-ն ավարտելուց հետո Թադևոսյանը 2015-2020թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնում, որպես հոգեբան-փորձագետ, իսկ 2020-2025թթ. ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:
Նախքան Ծովինար Թադևոսյանի նշանակումը, մեկ այլ՝ ուշագրավ նշանակում է տեղի ունեցել Քրեակատարողական ծառայությունում:
Մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարի 2024թ.-ի դեկտեմբերի 24-ի հրամանով Գուրգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ: Մեզ հայտնի դարձավ, որ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնին առաջարկել է Գալյանի համակուրսեցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը: Վերջինս և Գուրգեն Սարգսյանն, ըստ լուրերի՝ ընկերներ են: Նախքան այս պաշտոնին նշանակվելը Սարգսյանը եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետն, ապա ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ, իսկ Բադասյանի պաշտոնանկությունից հետո ստիպված է եղել հեռանալ համակարգից:
Նշենք, որ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից Վարդգես Ծաղիկյանն էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը