Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

3 մլն-ից ավելի դրամ` գրենական պիտույքներին. Կառավարական գնումները շարունակվում են

Հայաստանում օպտիմալացման տարի է, նպատակն էլ հստակ է՝ միջոցների տնտեսում։ Ու քանի դեռ կառավարությունը միջոցները տնտեսում է դպրոցների, շուտով արդեն՝ մանկապարտեզների, համայնքների միավորման հաշվին, կառավարության մանրածախ գնումները և գնման ընթացակարգը, ըստ էության, շարունակում են մնալ անփոփոխ։

«Հրապարակը» պարբերաբար անդրադառնում է կառավարության կողմից կատարվող գնումներին, ուսումնասիրում պայմանագրերը և ներկայացնում ամենաուշագրավ գնումները։

Այսպես՝ կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2017 թվականի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել «Սամվել Կարապետյան Ա/Ձ»-ի հետ։ Ըստ պայմանագրի՝ նախարարությունը մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը պարտավորվում է վճարել 480 հազար ՀՀ դրամ՝ ձեռք բերելու համար հրապարակախոս Սամվել Կարապետյանի վերջերս լույս տեսած եռալեզու գրքի 60 օրինակ, այսինքն՝ մեկ գրքի համար վճարելով 8 հազար ՀՀ դրամ։

2017 թվականի մարտի 3-ին արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ»-ի միջև կնքված թիվ PD-146-03-17 պայմանագրի գործողության շրջանակներում ձեռք է բերվել 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ նամականիշներ։ Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին նույն՝ «ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ»-ի հետ պայմանագիր է կնքել նաև Արարատի մարզպետարանը և ձեռք բերել 112 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ նամականիշներ։

Գիր-գրականության հանդեպ գերատեսչությունների սերն այսքանով չի ավարտվում։ Այսպես՝ Արմավիրի մարզպետարանը «ՍԱՏԻՆԳ» ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել և ըստ այդմ ձեռք բերել 416 հազար 3 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրենական պիտույքներ, այդ թվում՝ արագակար, թղթապանակներ, հաշվասարք, թանաք, ինքնահոս գրիչ, մատիտներ, թղթապանակ-պատվոգիր, դակիչ, քանոն, տնտեսող լամպեր, աղբարկղ, դռան փականներ, ջրի ծորակ և այլն։ Նույն օրը «ԿԱՊԻՏԱԼ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերության հետ Արմավիրի մարզպետարանը կնքել է մեկ այլ պայմանագիր՝ ձեռք բերելով 495 հազար ՀՀ դրամ արժողությամբ A4 ֆորմատի թղթեր։

«Իր փայ» գնումներն է կատարել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, որը «ՊՐԵՄԻՈՒՄ ՊՐԻՆՏ» ընկերության հետ մայիսի 24-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել 444 հազար ՀՀ դրամ արժողությամբ նոթատետրեր։ Պայմանագրի նկարագրության բաժնից տեղեկանում ենք, որ նախարարությունը պայմանագրի շրջանակներում ձեռք է բերել 60 հատ կաշվե կազմով նոթատետր՝ նախատեսված ղեկավարի համար՝ միավորի համար վճարելով 4 հազար ՀՀ դրամ, 60 հատ սովորական՝ միավորի համար վճարելով 2 հազար ՀՀ դրամ, 120 հատ էլ փոքր նոթատետր՝ 7 հարյուր դրամ արժողությամբ։ Նույն ընկերության հետ նախարարության կողմից կնքված մեկ այլ պայմանագրով կրկին ձեռք են բերվել նոթատետրեր և կաշվեպանակ։ Այս անգամ նախարարությունը «ՊՐԵՄԻՈՒՄ ՊՐԻՆՏ» ընկերությանը վճարել է 99 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր հաշվով արդարադատության նախարարությունը նոթատետրերի համար վճարել է 543 հազար ՀՀ դրամ։

ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թվականի ապրիլի 14-ին «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և ըստ այդմ ձեռք բերել 995 հազար ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք։ Մասնավորապես՝ 7 հատ գրասեղան՝ միավորի համար վճարելով 80 հազար ՀՀ դրամ, 3 հատ կցասեղան՝ յուրաքանչյուրը 70 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 3 հատ բազկաթոռ՝ յուրաքանչյուրը 75 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել «ԿԱՐԱՆԴԱՇ» ընկերության հետ՝ ձեռք բերելով 530 հազար 9 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային պիտույքներ, այդ թվում՝ 35 հատ սեղանի օրացույց՝ 31 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ, 40 հատ նոթատետր՝ 80 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 4 հարյուր հատ ստվարաթուղթ՝ 52 հազար ՀՀ դրամ արժողությամբ և այլն։

Նույն օրը մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերության հետ։ Ըստ այդմ ձեռք է բերվել արդեն 968 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային պիտույքներ, այդ թվում՝ 2 հարյուր հատ թղթապանակ՝ 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 2 հարյուր հատ A4 ֆորմատի թուղթ՝ 320 հազար ՀՀ դրամ արժողությամբ և այլն։

Ընդհանուր հաշվով կառավարությունը վերոնշյալ պայմանագրերով ձեռք է բերել 3 մլն 266 հազար 2 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ միայն գրենական, գրասենյակային պիտույքներ։

Հ․Գ․_ Էլեկտրոնային այս դարում նվազագույնը անհասկանալի են թանկարժեք նոթատետրերի, ծրարների, առավել ևս՝ օրացույցների գնումները, մանավանդ, երբ այսօր հեռախոսն ու համակարգիչը «անվճար» տրամադրում են գրելու հարթակն էլ, «գրիչն» էլ՝ իրենց էլեկտրոնային օրացույցներով ու հաշվիչ հավելվածներով հանդերձ։_