Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Գեւորգ Ալեքսանյան․ Ուզում եմ, որ նոր տարում Արթուրն ամուսնանա, մեզ թոռնիկներ պարգեւի

Ուզում եմ, որ 2025-ում Արթուր Ալեքսանյանը անձնական երջանկություն ունենա, ընտանիք կազմի, երեխաներ ունենա: Շատ թոռնիկեր եմ ուզում Արթուրից. որքան շուտ, այդքան լավ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը:

Մրցաշրջան-2024-ը լարված եւ պայքարով լի ստացվեց Գեւորգ Ալեքսանյանի եւ նրա ընտանիքի համար: Հավաքականի մարզիչը նախ թիմի հետ ուսումնամարզական հավաքներ անցկավ, մրցաշարերի մասնակցեց, դրան զուգահեռ Արթուր Ալեքսանյանի հետ պատրաստվեց 4-րդ Օլիմպիական խաղերին: Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանն իրար հաջորդող փառահեղ հաղթանակներից հետո, եզրափակիչ գոտեմարտում անորոշ մրցավարության պայմաններում արժանացավ արծաթե մեդալի: Փարիզ-2024-ից հետո Ալեքսանյանների ընտանիքի համար սկսվեց արդարության համար պայքարի նոր փուլ: Գեւորգ Ալեքսանյանի ջանքերով Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի ելքն այժմ քննվում է Լոզանի մարզական վճռաբեկ դատարում:

Պարոն Ալեքսանյան, ինչպիսի՞ն ստացվեց անցնող տարին Ձեզ համար՝ որպես հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր:

2024 թվականը լավ սկիզբ ունեցավ մեզ համար, Արթուրը 7-րդ չեմպիոնությունը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Փարիզի Օլիմպիական խաղերը ինչպես մեր հավաքականի համար, այնպես էլ Արթուրի համար չեմ գնահատում լավ, որովհետեւ շատ եղան մրցավարական սխալները: Առնվազն երկու գոտեմարտ մեզ արդար չդատեցին: Ես մինչեւ հիմա համաձայն չեմ, որ մեր տղաները պարտվել են, դրանք մրցավարական սխալներ էին: Մեկը Սլավիկ Գալստյանի քառորդ եզրափակիչի գոտեմարտն էր: Քանի որ վերջին գոտեմարտ չէր, չփորձեցինք բողոքարկել, բայց Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկեցինք:

Ի՞նչ փուլում է բողոքարկումը:

Այժմ սպասում ենք, թե Արբիտրաժային դատարանը ինչ որոշում կկայացնի: Աշխատում ենք Արբիտրաժայանին դատարանի հետ: Իրենք որոշեցին, որ եզրափակիչ գոտեմարտում մրցավարությունում խնդիր կա եւ պետք է քննարկեն: Այդ ամենն անցավ եւ որոշվեց, որ պետք է դատավոր նշանակվի եւ դատ կայանա: Իրենց տված ցուցակից մենք ընտրեցինք դատավոր, բայց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) չուզեց այդ դատավորին: Այժմ, դատարանը մեզանից անկախ, դատավոր է նշանակել, մենք չենք բողոքարկել, սպասում ենք  UWW-ի բողոքարկմանը: Եթե միջազգային ֆեդերացիան չբողոքարկի դատարանի կողմից առաջարկված դատավորի դեմ, ուրեմն 2025 թվականին այդ դատավորի հետ կաշխատենք, դատ տեղի կունենա: Տեսնենք, թե ինչ դուրս կգա: Եթե ուզենան արդարությունը պարզել, շատ հեշտ գործընթացով կլինի, քանի որ մենք օրենքի կետով նշել ենք, թե որ մասով Արթուրին մեկ միավոր կար եւ ոչ թե իրանցի ըմբիշին: Եթե հաղթենք, համոզված եմ՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դատարանի վճիռը կիրագործի, այսինքն՝ մեր ոսկե մեդալը մեզ կվերադարձնեն:

Մրցումային տարին ավարտվեց Հայաստանի առաջնությունով, որտեղ Դուք գլխավոր մրցավար էիք: Ինչպե՞ս կգնահատեք առաջնության արդյունքները:

Որպես գլխավոր մրցավար, Հայաստանի առաջնությունն անցկացվեց առավելագույնս արդար մրցավարությամբ: Բողոքարկումները բոլորը ուսումնասիրվել են եւ տրվել են արդար լուծումներ: Հայաստանի առաջնության համար Վրաստանից հրավիրել էինք երկու բարձրակարգ մրցավարների, որոնց միջոցով կարողացանք նույնքան բարձրակարգ առաջնություն անցկացնել անաչառ մրցավարությամբ: Իմ կարծիքով, Հայաստանի առաջնությունն անցավ բարձր մակարդակով, որեւէ մարզիկի, անձնական մարզիչների կողմից արդյունքների բողոքարկումներ չունեցանք:

Մրցակցությունն ինչպիսի՞ն էր: Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի բացակայության պայմաններում ի՞նչ պայքար ստացվեց մրցագորգում:

Այդ տեսանկյունից առաջնությունը հետաքրքիր ստացվեց: Երիտասարդների մեջ տեսանք ըմբիշներ, որոնք հեռանկարային են եւ կարողացան մեծահասակների հետ պայքարում կամ հաղթել, կամ հավասար գոտեմարտ անցկացնել: Շատ կարեւոր առաջնություն էր մեզ համար: Հույս ունեմ, որ մարզչական խորհրդով կկարողանանք լավ հավաքական ձեւավորել, կունենանք համալրումներ: Կփորձենք նոր մրցաշրջանում ավելի լավ պատրաստվել մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, ապա մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Նոր երիտասարդ մարզիկներ, որոնք աչքի ընկան, հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել մեծահասակների պայքարում: Անուններ դեռ չեմ տա, բայց իսկապես ունենք արժանի եւ հեռանկարային տղաներ թեթեւ քաշերում, որոնք կարող են փոխարինել մեծերին:

Ո՞ր քաշային կարգերում ունենք խնդիրներ: Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի քաշային կարգերում փոխարինող սերունդ կա՞:

Արդեն մի քանի տարի է, Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում մարզվում է Հայկ Խլոյանը: Նա աստիճանաբար մոտեցավ այն մակարդակին, որ այսօր Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն է: Սա խոսում է մեծ հեռանկարների մասին: Այդ առաջնությունում Խլոյանը հաղթել է այնպիսի մարզիկների, որոնք մեծերի մեջ միջազգային մրցագորգում որակ են ցույց տալիս:

Ինչ վերաբերում է 77 կգ քաշային կարգին, ունենք երիտասարդներ, բայց նրանց տեխնիկան դեռ չեմ կարող համեմատել մեծահասակների առաջնության որակի հետ, չեմ կարող նաեւ համեմատել Մալխաս Ամոյանի հնարավորությունների հետ: Այստեղ դեռ սպասելու ժամանակ ունենք: Գուցե տարիներ հետո Մալխաս Ամոյանին արժանի հետնորդ լինի, բայց այս պահին նրան հավասարը չունենք:

Փարիզի Օլիմպիական խաղերից հետո շատ է շրջանառվում Արթուր Ալեքսանյանի մարզական կարիերան ավարտելու հարցը: Դուք որպես մարզիչ, նաեւ որպես հայր, ուզո՞ւմ եք, որ նա շարունակի:

Այս հարցի պատասխանը միայն կարող է տալ Արթուրը: Ոչ թե ես ուզում եմ, այլ՝ ինչպես Արթուրը գտավ ճիշտ, նրա որոշումը կընդունեմ եւ կաջակցեմ: Եթե նա գտավ, որ դեռ կարող է գնալ հաղթանակների, ուրեմն՝ կշարունակի: Մինչեւ այս պահը ես նրան այդ հարցը չեմ տվել՝ «շարունակելո՞ւ ես, թե՞ ոչ»: Տոնական օրերը անցնեն, հավաքականի առաջին հավաքը կկազմակերպենք, այդտեղ էլ կորոշվի նրա հետագա քայլերը: Որոշումը Արթուրինն է լինելու:

Ամեն դեպքում՝ դուք ինչպե՞ս եք ուզում:

Որպես հայր ես միայն մեկ ցանկություն ունեմ, որ Արթուրն իր անձնական կյանքը դասավորի, ընտանիք կազմի: Իմ ցանկությունը նրա ընտանեկան երջանկությունն է: Ուզում եմ, որ ամուսնանա, ընտանիք ունենա, մեզ թոռնիկներ պարգեւի: Ուզում եմ, որ այս նոր տարում Արթուրը անձնական երջանկություն ունենա, իրեն երջանիկ զգա իր ընտանիքում արդեն, երեխաներ ունենա: Շատ թոռնիկեր եմ ուզում Արթուրից:

Ի՞նչ մաղթանքներ ունեք 2025-ում:

Մեզ բոլորիս շատ անհրաժեշտ է խաղաղություն: Մեր ազգին ցանկանում եմ խաղաղություն, մեր սահմանները թող ամուր լինեն, որ մենք այդ պայմաններում կարողանանք արարել եւ հասնել բարձր արդյունքների: Արթուրից ուզում եմ շատ թոռնիկներ, որքան շուտ, այդքան լավ: