Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում Կարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնի ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնում
Մամուլ

Անցնող տարվա տնտեսական խութերը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարին «առանձնահատուկ» էր հատկապես նրանով, որ տնտեսության մեջ մի շարք բացասական երևույթներ ավելի խորացան, որի պատճառն այն է, որ այդ ոչ դրական երևույթների զարգացումը կանխելուն ուղղված գործողություններ չձեռնարկվեցին։
 
2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի առաջ նոր տնտեսական հնարավորություններ բացվեցին, բայց հաջողվեց ոչ բոլոր հնարավորություններից օգտվել։ Օրինակ՝ Ռուսաստանում արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո հայկական բիզնեսի ներկայացուցիչները կարող էին հաստատվել ռուսական շուկայում, բայց դրա փոխարեն Հայաստանը կարևոր դեր ստանձնեց միայն վերաարտահանման ոլորտում։ Եթե սկզբնական շրջանում գործ ունեինք սարքավորումների ու մեքենաների վերաարտահանման հետ, ապա 2024 թվականին արդեն վերաարտահանումը խիստ բևեռացված տեսք ընդունեց՝ կախման մեջ հայտնվելով մեկ գործունեության ուղղությունից։
 
Այս պայմաններում Հայաստանի տնտեսական աճի ապահովման լոկոմոտիվը դարձավ ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումն այն դեպքում, երբ հումքը ներմուծվում էր Ռուսաստանից ու արտահանվում հիմնականում ԱՄԷ և Հոնկոնգ։ Պարզ է, որ այս վիճակը երկար տևել չէր կարող, քանի որ աշխարհում իրավիճակը շատ արագ փոխվում է։ Դրա համար էլ տարվա երկրորդ կեսից սկսած ոսկերչական ոլորտի աճը սկսեց դանդաղել, արտահանման տեմպերը նույնպես սկսեցին նվազել, ինչն էլ իր հերթին երևան հանեց տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
 
Ու քանի որ տնտեսության տեսանելի հատվածում աշխուժությունը բացակայում էր ոսկերչական ապրանքների վերաարտահանման նվազման արդյունքում առաջացած վակուումը լրացնելու համար, ապա նման իրավիճակը հանգեցրեց նաև տնտեսական ակտիվության տեմպերի նվազեցման։ Արդյունքում հոկտեմբերին ունեցանք տնտեսական ակտիվության այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից:Փաստացի առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ արտածին գործոններից կախյալ վիճակում, որի բացասական ազդեցությունն աստիճանաբար տեսանելի է դառնում։ Իսկ դրա փոխարեն Հայաստանի ներքին ներուժը չի օգտագործվում։
 
Հայաստանն ունի արտադրության կազմակերպման հնարավորություններ, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Այս տարի ևս կառավարությունը միջոցներ չձեռնարկեց արտադրության կազմակերպման համար բարենպաստ ներդրումային ու օրենսդրական միջավայր ձևավորելու համար։
 
Տնտեսական ակտիվության տեմպերի նվազման ֆոնին այս տարին աչքի ընկավ նաև պետական պարտքի ծավալների ռեկորդային ավելացմամբ՝ կազմելով մոտ 12,6 մլրդ դոլար։ Նկատի ունենանք, որ երեք ամիսը մեկ պետական պարտքն ավելի քան 100 մլն դոլարով ավելանում է։ Ավելին, ֆինանսական տարին ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում այս տեմպն ավելի է արագանում։ Եթե պարտքի աճի տեմպերը շարունակվեն նաև հաջորդ տարիներին, ապա Հայաստանը կարող է բախվել ֆինանսական կայունության խնդիրներին և միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականների նվազեցմանը։
 
Ու այնպես չէ, որ պարտքն էլ տնտեսության որոշ ուղղություններ խթանելու նպատակին է ծառայում։ Դրանցով ընդամենը բյուջեում առկա ճեղքվածքները փակելու խնդիր է լուծվում, որը հավել յալ էֆեկտ ունենալ չի կարող։ Ու քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել։
 
Անցնող տարին աչքի ընկավ նաև հարկային բեռի ծանրացմանն ուղղած նախաձեռնությունների առաջքաշմամբ։ Ողջ ընթացքում իշխանությունները մտածում էին, թե ինչ ոլորտներում կարող են նոր հարկեր ու տուրքեր ներմուծել։ Արդյունքում անցում է կատարվում հարկային համահարթեցման, երբ փոքր ու միջին բիզնեսին տրված հարկային արտոնությունները վերացվում են, որի արդյունքում բիզնեսի այս հատվածը կորցնում է իր մրցակցայնությունը խոշորների համեմատ։ Սպասվում է, որ հարկային բեռի առումով հաջորդ տարին էլ ավելի ծանր է լինելու։
 
Անցնող տարվա ընթացքում նաև նկատվեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը բախվում է անհավասարակշռության հետ կապված խնդիրների։ Այս անհավասարակշռությունը դրսևորվում է վարկավորման կառուցվածքի և ֆինանսական ռեսուրսների բաշխման ոչ արդյունավետությամբ։ Հայաստանի բանկային հատվածում հիպոտեկային ու սպառողական վարկերը շարունակում են մեծ տեմպերով աճել, իսկ դրա ֆոնին նվազում է տնտեսության արտադրողական հատվածի վարկավորումը։ Իսկ արդյունաբերության և արտադրության վարկավորման դանդաղումը նվազեցնում ու սահմանափակում է տնտեսության երկարաժամկետ աճի հնարավորությունները։