Ասել են՝ դիմումդ հետդ բեր. Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են եւ տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երեւան գնան, եւ զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը տանի` վարչապետն է ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ Գյումրու փրայմերիզին մասնակից բոլոր թեկնածուներին է ընդունել եւ նրանց ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակել է պաշտոնակատար։
Պատմեցին, որ Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը, եւ մտերիմների հետ կիսվել է, թե մտածում էր, որ անկուսակցական կարգավիճակում կիրականացնի արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կհաջողի, սակայն հիմա ոչ միայն կուսակցական դառնալու պահանջ դրեցին, այլեւ ասել են, որ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն անձեռնմխելի է լինելու, ուստի ինքը հույս չունի, որ իր մարդկանց կարող է այնտեղ տեղավորել։
Անգամ իր տեղակալի հարցն են արդեն լուծել` ասել են, որ կրկին Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է լինելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում