Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»: Եթե հիշում եք, ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրք էր գրել։ Ինչո՞ւ «իրական կողմը», հակադրվո՞ւմ եք Փաշինյանին՝ հարցրինք Աղազարյանին։ «Բացարձակ հակադրում չի լինելու, գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քրեական վարույթի շրջանակներում առգրավել են Աղազարյանի հեռախոսը, ապա դրա պարունակությունը, այդ թվում՝ անձնական ինֆորմացիաները, հանրայնացրել` քննարկման դնելով կուսակցության վարչության, ապա խմբակցության նիստերի ժամանակ։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք գիրք գրել։ Աղազարյանը կատակեց, թե վաղը, մյուս օրը կալանավորելու են, ֆինանսական դժվարություններ է ունենալու` գրքի վաճառքի հասույթով կկարողանա օգնել ընտանիքին»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը