Ժոզե Մոուրինյոն՝ Պոգբայի ու Իբրահիմովիչի վերադարձի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել «Նյուքասլի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակն անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում՝ խոսելով նաեւ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Պոլ Պոգբայի եւ Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Գոհ եմ մեր խաղից ու վնասվածք ստացած խաղացողների վերադարձից: Ուրախ եմ հատկապես Զլատան Իբրահիմովիչի համար, քանի որ նա հաղթահարեց ծանր վնասվածքը: Նրան խաղադաշտում տեսնելն անչափ հաճելի է:
Պոլ Պոգբան այլ կարգի ֆուտբոլիստ է: Նա ու Նեյմանյա Մատիչը դարձան թիմի շարժիչը: Մինչեւ հոգնելը Պոգբան իր հետեւից տանում էր խաղն ու ամեն բան վերահսկում»,- BT Sport-ի եթերում ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մոուրինյոն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:
Մանչեսթերում կայացած խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:
77-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...