Արշակ Կարապետյանն անցնում է նոր ձևաչափի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, Ինչպես առիթ ենք ունեցել տեղեկացնել, վերջին ամիսներին բավական ակտիվորեն տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ արտասահմանյան, հարցազրույցներ էր տալիս «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա անցնում է հանրության հետ շփման նոր ձևաչափի, այն է՝ «լայվային» հաղորդումների շարքի, որը կոչվելու է «Բնագիծ»: Առաջին հաղորդումն արդեն հեռարձակվել է, որի ժամանակ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, նաև մեր երկրի ներքին և անվտանգային հարցերին:
«Փաստի» հետ զրույցում Արշակ Կարապետյանն այս որոշումը բացատրեց նրանով, որ հարցազրույցների միջոցով հնարավոր չէ լիարժեքորեն, արագորեն արձագանքել իրադարձություններին, ուղիղ շփում պահել հանրության հետ: Մյուս կողմից՝ հարցազրույցների թեմաները, բնականաբար, սահմանափակվում են այն հարցերի շրջանակներում, որոնք գեներացնում են լրագրողներն ու լրատվամիջոցները: «Ըստ այդմ, որոշում կայացրեցինք հանրության հետ շփվել նաև այս ձևաչափով, այսպես ասած՝ առանց միջնորդների»,-ասաց Կարապետյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում