Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։
Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասը կազմում է մի քանի մլն դրամ, իսկ Կ․ Եղիազարյանի հանձնարարականով գիշերվանից արդեն գյուղում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի, Արագածի մասնաճյուղի էլեկտրիկները։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քամին ավիրածություններ են արել Ծաղկաշեն գյուղում:
Ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել, կոտրել էլեկտրասյուներ
Դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում