Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, աշխատանքը շարունակելու համար հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, պետք է ատեստավորում անցնեն: Սա բավական մեծ դժգոհություն էր առաջ բերել այդ ուսուցիչների շրջանում: Կար հաշվարկ, որ մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի: Ներկա դրությամբ, մեր տեղեկություններով, նման ուսուցիչների շատ փոքր մասն է ատեստավորում անցել, իսկ եթե նրանք ցանկանան բարձրագույն կրթություն ստանալ «այդ տարիքում», ապա կարող են աշխատանքի վերադառնալ չորս, լավագույն դեպքում՝ երեք տարի անց (վերջին կուրսում): Մասնագետները նշում էին, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Ստացվում է, որ բազմաթիվ տարիների փորձ ունեցող, հմտություններ կուտակած մանկավարժները դուրս են մնում դպրոցից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ հաստատությունների տնօրեններին կարգադրվել է հնարավորինս ազատվել միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Սակայն այս դպրոցներում իրավիճակը զգալի տարբերվում է. նախ՝ առանց այդ էլ դժվար է համապատասխան բուհ ավարտած մանկավարժ ներգրավել խայտառակ ցածր աշխատավարձի պայմաններում, երկրորդ՝ աշխատող մանկավարժներն իրենց դիպլոմում ունեն մանկավարժի որակավորում, քանի որ ավարտել են մանկավարժական (օրինակ՝ երաժշտամանկավարժական) քոլեջ:
Հետաքրքիր է, եթե նրանք նույնիսկ արվեստի դպրոցներում չեն կարող աշխատել, այդ դեպքում ինչի՞ համար են պահվում մասնագիտական մանկավարժական քոլեջները, և ինչո՞ւ են տրվում մանկավարժական դիպլոմներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը