Տնային կալանքի մեջ գտնվող անձը հաճախ ավելի անազատ է, քան բանտում գտնվողը, Արմեն Աշոտյանի օրինակը բոլորին է հայտնի. փաստաբան
Տնային կալանքների վերաբերյալ խնդիրը մեր օրերում ամենալուրջն է և երևի թե ամենածանրը, որովհետև մարդկանց մոտ տպավորություն է, որ անձի բանտային կալանքը վեր ացվեց և անձը գնում է տուն, տնային կալանքի, բայց եթե նայենք, թե ինչ սահմանափակումներ են կիրառվում տնային կալանքում, դա գրեթե չի տարբերվում բանտային կալանքից՝ բացառելով երևի թե միայն քրեական մշակույթի ինչ-որ տարերը: Այս մասին «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած «Քաղաքական իրավունքները և հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
« Անձը գտնվում է անազատության մեջ, երբեմն նույնիսկ ավելի անազատ, որովհետև օրինակ բազմաբնակարան շենքի բնակարանում անձը զրկված է զբոսանքի հնարավորությունից, որը նույնիսկ կալանավորվածներին է տրված, որովհետև ինքը չի կարող բնակարանի սահմաններից դուրս գալ։ Տպավորություն է, որ անձը գնացել և վերջ, ինքն էլ քաղաքական բանտարկյալ չի, իր մասով կարելի է այդ թեման չքննարկել, մինչդեռ այս բոլոր սահմանափակումներն անձին ոչ միայն զուսպ են պահում, այլև ընդհանրապես բացառում են իր մասնակցությունը քաղաքական կյանքում։ Շատ դեպքերում անձինք ուղղակի զերծ են լրատվամիջոցների հետ շփվելուց, հայտարարություններ անելուց, Արմեն Աշոտյանի օրինակը բոլորին հայտնի է»,- ասաց նա։
Խուդոյանը նշեց, որ այս հարցի շուրջ որոշակի աշխատանք են իրականացրել՝ հարցադրումներ անելով տնային կալանքի տակ գտնվող անձանց շրջանում, թե ինչ սահմանափակումներ կան:
«Շատ գործոններ կան լրացուցիչ, որոնք բարդացնում են մարդկանց կյանքը, սկսած նրանից, որ օրինակ գիշերվա 3:00-ին կարող է զանգեն մարդուն, ասեն քո սարքը չի աշխատում, կարող է մարդը քնած է իր տանը, բախեն մարդու տան դուռը, ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով լրացուցիչ ճնշում են առաջացնում:
Այս բոլոր գործիքներն օրենսդրությունը նախատեսում է, բայց մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ առկա է այս գործիքների կիրառման քաղաքական շարժառիթ, այսինքն, այն պարագայում, երբ որ անձն անհիմն է մեղադրվում կամ անհամաչափ է մեղադրվում»- ասաց Խուդոյանը:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...