Չեմ կարող մեկնաբանել. Եղիշե Կիրակոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին
Չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը, կարծում եմ՝ ճիշտ կլինի ԱԳՆ-ի հետ խոսեք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կարող են հետ կանչել իրենց հայցերը միջազգային ատյաններից:
Անդրադառնալով տեղեկություններին, որ վեճ է եղել իր և Նիկոլ Փաշինյանի միջև, մասնավորապես, ինքը դեմ է արտահայտվել նման հայցերից հրաժարվելու դիրքորոշմանը, Կիրակոսյանը միայն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել: Ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել դա: Իմ անձնական կարծիքը հիմա չեմ կարող հայտնել:
Այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են մեր հայցերը, գործերի քննությունը, շարունակվում է այն ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ է մեր հայցերի քննությունը ապահովելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը