Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլեւս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում` մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետեւում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն` ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, եւ ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում եւ ուզում են, որ նրանք էլի մնան: Դիտորդները հաճախ փողոց են դուրս գալիս, շփվում ջերմուկցիների հետ եւ մշտապես հետաքրքրվում են, թե մարդիկ իրենց ինչպես են վերաբերվում: Կարծում են, որ սարի լանջին հանգրվանած ադրբեջանական զինուժն էլ, որը դեռ 22-ին ամրաշինական աշխատանքներ է իրականացրել եւ վերեւից հետեւում է քաղաքին, ցրտերն ընկնելուն պես հեռացել է տարածքից, բայց գարնանը հետ կգա»։
Մանրամասները՝ այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը