Ալեն Սիմոնյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը, որի մեջ է նաև իր մորը սպասարկող «Prado»-ն (տեսանյութ)
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կրճատում է ծառայողական ավտոմեքենաների թիվը, և որպես դրա ապացույց հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է անձամբ գրչով ջնջում պետությանը պատկանող ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ ընդ որում այդպես էլ չհանրայնացնելով, թե որ մեքենան կամ ում «պոդավատն» է ավելորդ ճոխություն համարում։ Եվ խիստ հետաքրքրական է այն, որ կրճատման ենթակա համարվող մեքենաներից մեկը եղել է այդ ցանկում, բայց շրջանցել է Փաշինյանը՝ չգիտես ինչու։
Euromedia24-ի տեղեկություններով, այդ ցուցակում է եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «Prado jeep» 110 HH 01 պետհամարանիշով ավտոմեքենան, որն ըստ մեր հավաստի աղբյուրի՝ շահագործվում է ոչ թե Ալեն Սիմոնյանի աշխատանքային «վազքի» համար, այլ սպասարկում է վերջինիս մորը՝ Հովհաննիսյան Մարինեին և ԱԺ նախագահի ընտանիքի այլ անդամներին։
Euromedia24-ի թղթակիցը փորձեց այս տեղեկությունը ճշտել անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, որը սակայն հրաժարվեց պատասխանել՝ չլսելով անգամ մինչև վերջ մեր հարցադրումը․ «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,-ասաց ու աջատեց հեռախոսը։
ԱԺ նախագահի աշխատակազմին դիմեցինք, սակայն այս պարզ հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելայնը խուսափեց այո կամ ոչ ասել, չնայած ԱԺ հաշվեկշռին գոյություն ունեցող, բայց որպես ծառայողական ԱԺ շենքից դուրս անձնական հարցերի համար երթևեկող պոդավատի մասին ի պաշտոնե հենց ինքը պիտի իմանար ու կանխեր՝ պետության ռեսուրսների ենթադրյալ փոշիացումը թույլ չտալու համար, քանի որ իր իրավասությունների ու պատասխանատվության դաշտում է այդ որոշումը։ Իսկ եթե տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը ուրեմն դա տրամաբանորեն պիտի հերքեր միանգամից՝ առանց ավելորդ հետաձգումի, առանց վախի ու առանց գրավոր հարցում պահանջելու ձևական պահանջի, այս գործիքը որպես կանոն կիրառվում է պաշտոնյաների կողմից ժամանակ ձգելու համար իբրև ինքնապաշտպանական միջոց։
ԱԺ նախագահի խոսնակին դիմեցինք, Մովսես Հարությունյանը ուղիղ պատասխան չտվեց՝ նշելով, որ պարզաբանման համար իրեն ժամանակ է պետք։ Հոդվածի հրապարակումից առաջ հետզանգ ստացանք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հետո ֆեյսբուքյան գրառում կանի և կտեղեկացնի, որ կրճատում է ծառայողական որոշ մեքենաներ և այդ ցանկում կա նաև Euromedia24-ի աղբյուրի հայտնած ավտոմքենան «Prado jeep» 110 HH 01, որն ըստ մեր աղբյուրի՝ ԱԺ նախագահի մայրիկին է սպասարկում մինչ այս պահը։ Ի դեպ՝ ճշգրտող հարցին՝ այդուհանդերձ հերքում է Ալեն Սիմոնյանի մորն սպասարկելու մասին տեղեկատվությունը, Աժ նախագահի խոսնակ Մովսես Հարությունանը նշեց․ «Այդ մասով ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ Ձեր նշած մեքենան ևս կրճատվում է»։
Փաստացի մեր լրագրողական ջանքի արդյունքը եղավ այն, որ ծառայողական մեքենան կրճատվեց մեր աղբյուրի հայտնած տեղեկատվությունից և մեր հարցապնդումներից հետո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը