Հրապարակվել են «օրենքով գող» Շահումյանցի Ժիրոյի ձերբակալության կադրերը (տեսանյութ)
Համացանցում են հայտնվել «օրենքով գող» համարվող Շահումյանցի Ժիրո անունով հայտնի Ժիրայր Բրուտյանի ձերբակալության կադրերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ոստիկանության հատուկջոկատայինները գետնին պառկացնելով բերման են ենթարկել քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոյին» և նրան ուղեկցող անձանց։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով «Շահումյանցի Ժիրոյի» և նրան ուղեկցող անձանց ձերբակալմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հինգ անձ է ներկայացվել նախաքննական մարմնին։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ։ Վարույթի շրջանակներում կայացվել է նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու որոշում։ Այդ անձինք ներկայումս արգելանքի ներքո են»,-հայտնել է Աբրահամյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը