Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացահայտումներ է անում․ «Կարճ ասած»

Մի տեսակ սովորական դարձավ, հաստատվելուց հետո, որ Նիկոլ Փաշինյանը ՍՄՍ-ով վերահսկում է ամբողջ արդարադատության համակարգը։ Մենք ականատեսն ենք եղել իրականությանը, երբ վարչապետը ԱԱԾ ու ՀՔԾ տնօրենների հետ քննարկում է երկրորդ նախագահի կալանքը, երբ դատախազին ցուցումներ է տալիս, ինքն է քրեական գործով որոշում կանխավարկածը, էդ սաղ գիտենք, էդ սաղ սովորական է, սպասում է իշխանափոխությունից հետո իր և իրեն պահողների ճակատագրին։ Առնվազն իրավական ու քրեական ճակատագրին, նկատի ունեմ։ Այսօր ՔՊ-ական պատգամավորը մեկ այլ բան բացահայտեց, որը ևս մեկ հաղորդում էր հանցագործության մասին։ Հիմա էլ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրավիրվում է հարցաքննության, քննիչը հարցաքննությունից հետո առգրավում է նրա հեռախոսը։ Իսկ դա նշանակում է, որ քննիչը պարտավոր է միայն հետազոտել իր քննած գործի հետ կապված բաները։ Այնուհետև այդ հեռախոսի ամբողջ պարունակությունը հայտնվում է վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի ձեռքին, Նիկոլն էլ ՔՊ ժողովում շանտաժ է անում իր պատգամավորին, ներկայացնում է հեռախոսի պարունակությունը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ պաշտոնեական դիրքը չարաշահել է, հանցագործություն է արել։ Միանշանակ միայն ինքը չէ, որ օրենքի կոպիտ խախտում է արել․ բա քննիչը, որը, կարելի է ասել, գլխով պատասխան է տալիս իր կողմից քննվող գործի նյութերի կոնֆիդենցիալության համար, անկախ նրանից իր՝ կողմից քննվող գործին է վերաբերվում, թե ոչ։ Այսինքն ինչ է դուրս գալիս․ սա, հիմա էլ, սենց ափաշքյարա հասանելիություն ունի բոլորի անձնական կյանքին, ստանում, կարդում են բոլորի ՍՄՍ-ները, լսում ձայնագրությունները ու հերիք չէ, դեռ ազատության մեջ է, չի ձերբակալվել, շարունակում է պաշտոնավարել, դեռ խոսում էլ է պետությունի՞ց։ Պատգամավորի պատմածը, իր կուսակիցների հաստատածը, այդ բոլորը  հանցագործության մասին հաղորդում է, որը դատախազը, ի զարման Ֆեմիդայի, բանի տեղ չի դնում, երևի՝ հենց Նիկոլի ցուցումով․ սա ևս հաջորդ իշխանության ժամանակ քրեական գործերին է կցվելու։ Հենա այսօր վարչապետի պաշտոնը կրողը ԱԺ ում փորձում էր բացատրել, այդպես էլ, սակայն, չհասկացա, այդ ի՞նչ օրենքների արդյունքում է որ Աղազարյանի տվյալները փոխանցվել են իրեն, ինքն էլ դրել՝ իր խմբակի մեջ քննարկման թեմա է սարքել։ Սրան դեռ մանրամասն կանդրադառնանք։

Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս, Փաշինյանը, էլի գնաց-հասավ հայ ժողովրդի արմատներին, էլի փորձեց, բնականաբար, ներկայացնել վատի, խեղճի  տեսանկյունից։ Ընդհանրապես, մի թևավոր խոսք է պտտվում, որ եթե ուզում ես ժողովրդի գնահատականը աչքումդ ցածրանա, լսիր Փաշինյանին։ Երեկ, օրինակ, ժողովրդին զբաղեցրեց տարօրինակ ձևակերպմամբ․ «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»։ Ասում է, որ նա այդ տպավորությունն է ստացել իր կառավարման շրջանում և իր առաքելությունն էլ համարեց դա հաղթահարելը։ Եվ ուշագրավ է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, ինչպես որ իր տրամաբանությունն է հասկացվում, նկատի ունի, որ էդ ազգ-նահատակը իրենից առաջ էր, ինքն ամեն ինչ անում է, որ փոխի։ Նիկոլ Փաշինյանը իրականում լրիվ հակառակ բանն է արել, նա է հենց մեզ ազգ-հերոսից, հաղթանակածից, դարձրել է ազգ-նահատակ։ Այո, Հայոց ցեղասպանության պատճառով, կարծում եմ, ազգ-նահատակ ձևակերպումը կարելի էր տալ, բայց 1991 թվականին տեղի ունեցավ ամբողջ աշխարհի համար զարմանալի բան՝ փոքր երկիրը՝ փոքր ռեսուրսներով, կարոցացավ հաղթել իրենից անհամեմատ մեծ ռեսուրսներ ունեցողների։ Ու 1991-94 թվականներին դու, ազգը, փոխել է էդ ձևակերպումը, դարձրել ազգ հերոս, ազգ հաղթանակած, չգիտեմ, նման կարգի ձևակերպումներ։ Ադրբեջանը, ընդհակառակը, գլուխը կախ, խոնարհ, նվաստացված։ Նիկոլը եկել է իշխանության ու իր գործողությունների, իր մտածված ու գուցե չմտածված սխալների արդյունքում վերականգնել է «ազգ-նահատակը»։

Իսկ որ Նիկոլի օրոք ազգ-նահատակ թեզը վերակենդանացավ, դա ապացուցելու կարիք անգամ չունի․ 5 հազար նահատակ՝ 44-օրյա պատերազմում։ 225 նահատակ՝ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 235 նահատակ՝ 2023 թվականի պատերազմի ժամանակ, որի արդյունքը եղավ բռնագաղթը, 64 նահատակ՝ բռնագաղթի ճանապարհին, 238 նահատակ՝ Արցախում քաոսի ժամանակ բենզինի պահեստի պայթյունից։ Դու քո ուժերի առավելագույնն ես արել սաղ քո խմբով, որ հերոս ազգին դարձնես ազգ նահատակ։ Քո ժամանակ «հանուն ոչնչի» զոհերը միայն պատերազմի դաշտում չեն եղել․ դուք փակել եք ազգի հաջողությունը․ պայթյուն Սուրմալուում և 16 նահատակ, հրդեհ զինվորների կացարանում և 15 զոհ։ Սոնա Մնացականյանը նահատակ չէ՞ր։ Արմեն Գրիգորյանը նահատակ չէ՞ր։ Դուք ազգը, այո, նահատակում եք։

Քո օրոք գիտե՞ս որ մեզ աշխարհը ազգ-նահատակով չի ճանաչում․ դա ուղղակի քո անհաջող ձևակերպումն էր։ Վերջին 3 տարիներին տարբեր առիթներ եմ ունեցել շփվելու մի քանի երկրի քաղաքացիների հետ․ վստահեցնում եմ՝ աշխարհը մեզ ճանաչում է քեզանով։ Սաղ ասում են՝ դուք ո՞նց կարողացաք հանդուրժել, վերընտրել մեկին, որը բոլոր երկրներում վատ ղեկավարի օրինակ է։ Ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է նրանով, թե ինչպես ես պարտվողին թողնում իշխանության ղեկին։

Ժողովուրդ ջան, սրանից սարսափելին էլ, պատերացրեք, կա․ միշտ ասել ենք, զգուշացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը հավասար է նոր կորուստների ու զոհերի, նա երբեք չի թողնելու մենք մեջքներս ուղենք։ Կորուստների ամենաակնառու ուղղությունը այս օրերին երևում է՝ Սիրիայի օրինակով։ Նիկոլի չարդարացված սերը Թուրքիայի նատամբ ո՞ւր է մեզ տանելու։ Կրկնում եմ՝ Սիրիային նայեք։

Թրքամետ կամ թուրքական ահաբեկիչները, որոնց կառավարում է, ֆինանսավորում է Թուրքիան, գրավել են Սիրիայի մի մասը, մոտենում են մայրաքաղաք Դամասկոսին։ Հալեպը, գրավված է, ժողովուրդը, նաև հազարավոր հայեր, շրջափաման մեջ են։ Թուրքիան ելույթներ է ունենում և իբր Սիրիայի տարածքային ամբողջականությունը կարևորում, բայց ցանկանում է դարձյալ օկուպացնել այդ երկրից տարածքներ։

Սիրիայի նախագահն էլ էր Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելու համար զիջումներ անում Թուրքիային, սիրաշահում, Թուրքիայի կողմից Սիրիայից գրաված տարածքների հարցը չէր բարձրացնում։ Ի՞նչ եղավ։ Էն որ Թուրքիային սիրաշահում եք, ասում եք թշնամությունը կառավարենք, էն որ Թուրքիային խնդրում եք Ադրբեջանի վրա մուննաթ գա, որ խաղաղության պայմանագիր ստորագրեք, էն որ ասում եք Հայսստանում ռուսական զորքը սպառնալիք է Թուրքիային, իմացեք, որ դա ձեզ, այ մարդ, մեզ չի փրկելու։ Ժողովուրդ ջան, Սիրիա, այսօր, ներխուժել է հենց այսօրվա Թուրքիան, չեմ ասում գնանք 100 տարի հետ, որ իմանանք ով է Թուրքիան․ Թուրքիան այսօր իր քաղաքականությունը, իր առաջնահերթությունները, իր դեմքը կրկին, հազարերորդ անգամ ցույց է տալիս։ Այ էդ՝ ահաբեկչություն իրականացնող Թուրքիայի հե՞տ ենք մենք էսօր ասում բարեկամություն անենք, առևտուր անենք, սահման բացենք։ Ո՞րն է մեր ուզածը, Երևանը դարձնել Հալե՞պ, դարձնել քաղաք, ազգ-նահատա՞կ։

Կրկնում եմ՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը, երկրաշարժի ժամանակ փրկարար ղրկելը, Թուրքիայի հետ անցակետը ափալ-թափալ նորոգելը, Թուրքիայի նախապայմանները կատարելը, Էրդողանի գիրքը գրկելը, կնոջդ իր կնոջ հետ սիլի-բիլի անելը, քեզ էլ չի փրկելու, մեզ էլ։ Օրինակ՝ ՀՀ պաշտոնական ներկայացուցչությունը, այն է՝ Հալեպի հյուպատոսությունը, էն օրը կարդացինք՝ Հալեպի հայությանը թողել է միայնակ ու փախել։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը անակնկալի է եկել։ Այ էդպես էլ կարող ա մենք անակնկալի գանք, երբ որ Երևանից ընդամենը 25 կիլոմետր հեռավորություն ունեցող թուրքերը ձեր սարքած նոր անցակետով սլանան Հայաստան:

Թուրքիան 8 հարևան ունի, ո՞ր մեկի հետ է լավ հարաբերության մեջ, կասե՞ք։ Վրաստանը գրավել է իր տնտեսական ազդեցությամբ, Բաթումին արդեն թուրական քաղաք է, ոչ թե վրացական, Բուլղարիան գրավել է իր բնակչությամբ, Հունաստանի հետ խորը կոնֆլիկտի մեջ է, Իրաքի հետ նույնը, Սիրիայում տեսնում ենք ինչ է անում․ իսկ մեզ հետ ինչ կանի՞, եթե սենց շարունակվի, բոբիկացել, ընկել ենք հետևներից, թե՝ եկեք բարիշենք էլի։ 

Կարճ ասած՝ «ազգ նահատակ»-ը Փաշինյանի քաղաքական ինքնագնահատական է։ Համաշխարհային որոնողական համակարգում գրում ես «դավաճան», սեղմում ես որոնման կոճակը ու գիտեք ում անունն ա բերում։ Այ նրանով է ամբողջ աշխարհը ճանաչում մեզ։ Ու եթե մեր երկիրը աշխարհը հիմա ճանաչում ա Նիկոլով, ուրեմն հա՛մ ազգ նահատակ կճանաչի, հա՛մ ազգ-պարտվող, հա՛մ ազգ-ստասխոս, ազգ-մուտիլովչիկ, ազգ-հանձնող, եթե, կրկնում եմ, մեզ ներկայացնողը նույն դու ես։ Որ ազգը ներկայացնողը փոխվի, էդ վախտ ուրիշ ձև կսկսեն ճանաչել։

Բայց մինչև փոխվելը, սա ամեն ինչ անում է որ երկրից, ժողովրդից բան չմնա, դառնա նահատակ-պետություն, որ գոնե տեղ ճիշտ դուրս գա։