Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Գոռ Առաքելյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար։
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արամ Դադոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետ Արմեն Զախարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ և Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Մետրոպոլիտենի բաժնի պետ է նշանակվել Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր Մետրոպոլիտենի բաժնի պետի տեղակալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը