Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Factor.am-ը պետգնումների պետական համակարգից տեղեկանում է, որ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 միլիոն 465 հազար դրամ։
Քաղաքապետարանն այս ծառայությունը ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տեխնիկական բնութագրում որպես գնման առարկայի անվանում նշված է «Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան էկոնոմ դասի 8 ավիատոմս»։
Մեկ ավիատոմս էլ բիզնես դասի է։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսերը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։
Աղբյուրը նշում է, որ պատվիրակության կազմում եղել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Անդրանիկ Թևոսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ Լուսինե Ղարիբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր Արամ Դևրիկյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը