Երևանում բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է
Դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը