Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Ժամանակն է, որ Քոչարյանի գործը քննող դատավորը ՍՄՍ գրի Փաշինյանին․ «Կարճ ասած»

Այսօր` նոյեմբերի 28-ին, շարունակվում էր անկախությունից ի վեր մեր երկրում աննախադեպ դատական նիստը․ դատ՝ առանց մեղադրանքի ու առանց մեղադրյալի։ Ուրիշ երկրում կամ մեր երկրում այլ թվականների գուցե սա լիներ անհասկանալի․ բայց մի դատական համակարգում, որը կառավարվում է ՍՄՍ-ով, հասկանալի է իրավիճակը։ Դատական նիստում տևական ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը, որ նախկին ՔՊ-ական է, խոսում էր պետությունից, պետականությունից, պատմական Հայաստանից, թե՝ անգիր գիտի Արևմտյան Հայաստանի նահանգների անունները, ասում էր, թե իրենից հայրենասեր մադ չի ճանաչում ու միակն է, որի հեռախոսի բուդելնիկն անգամ ՀՀ օրհներգն է։ Ու նույն պահին Սահմանադրությունը, օրենքները խախտելով դատական նիստ էր անում։ Իսկ ինչո՞ւ, ո՞վ է ստիպել․ կարող ա՞ էս վերջին օրերի ՍՄՍ-ներից բաժին է հասել նաև նրան։ Ի դեպ, էդ հայրենասիրությունը ո՞րտեղ ես ցույց տվել, բացի դատական դահլիճից, որտեղ առանց հիմնավորումների դատում ես այն մարդկանց, ովքեր քեզ խաղաղ երկինք են ապահովել։ Օրինակ՝ որպես ամենահայրենասեր հայը, հայրենիքը թուրքին նվիրելուց ի՞նչ ես արել, հանձնողն էլ թիմիդ ղեկավարն է։ Դե բայց եթե կարող է ՔՊ-ական մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել ես Հայաստանի լավագույն իրավաբան գիտնականն եմ, առողջապահության իրավաբան նախարարը հայտարարի՝ ես լավագույն նախարարն եմ, Նիկոլը գլխարկի վրա գրի ես դուխով եմ, Սարգիս Պետրոսյանն էլ կարող է իրեն համարել ավագույն հայրենասերը։

Ինչևէ, ՍՄՍ-ի մասին լսելով՝ նախկին ՔՊ-ական դատավորը դուրս եկավ հունից, կտրուկ լարվեց, խառնվեց իրար, նկատողություն հայտարարեց, թե՝ ես անկախ, անաչառ, էս ի՞նչ եք ասում, ի՞նչ ՍՄՍ։ Իսկ ինչի՞ լարվեց, կարող է՞ իրոք գրել է, ուղիղ։ Ո՞նց էր գրել ԲԴԽ նախագահին, որը պետք է երաշխավորեր դատարանների անկախությունը։

Ո՞վ է եղել դատավոր Պետրոսյանը․ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, ուղղակի ՔՊ անդամ չի եղել, այլ էն կարգի է նրան գնահատել Նիկոլը, որ ներառել է ՔՊ պատգամավորական թեկնածուների ցանկ։ Նիկոլն ասել է դատավորները վնգստում են, ձայն չես հանել, Նիկոլն ասել է՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, ձայն չես հանել, Նիկոլն ասել է շրջափակեք դատարանների դռները, ծպտուն չես հանել, չնայած որ քեզ համար, ինչպես ասում ես, պետությունը, պետականությունը, հիմնը կարևոր են։ Հիմա արդյո՞ք չենք կարող ունենալ կասկածներ, որ դու Նիկոլից ստանում ես ՍՄՍ-ներ, ինչպես ստանում են իր պատգամավոր թիմակիցները, նախարար թիմակիցները, ԲԴԽ նախագահ թիմակիցը, հակակոռուպցիոնի նախագահ թիմակիցը, ՔԿ նախագահ թիմակիցը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանը կարո՞ղ է ասել, թե ինչու Նիկոլը կարող է ՍՄՍ ուղարկել ի պաշտոնե անկախ ԲԴԽ նախագահին, բայց չի կարող ՍՄՍ ուղարկել իր կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանի դատավորին, որը իր նախկին և գուցե նաև ներկա թիմակիցն է։ 

Եթե դու հարգում ես ՀՀ սահմանադրությունը, ինչպես դու ես ասում, ո՞նց ես համարձակվում քննել քրեական գործ էդքան հակաիրավական, որի տակ անգամ մեղադրանք չէին կարողանում գտնել-դնել։

Էսօրվա դատական նիստի ամենախնդրահարույց կետը, որից հիմնավորվեցին կասկածները ինձ համար ու կարծում եմ՝ շատերի համար, որ դատավորը, այնուաենայնիվ, ստանում է ՍՄՍ-ներ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրեն անհանգստացնում է դատավճիռների քիչ լինելը, դրանից հետո ԲԴԽ-ն թողարկում է տեսանյութ, թե որ դատավորներն են ձգձգում գործերը, ու դա վերաբերում է առաջինը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հակասահմանադրական ու շինծու գործին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը էլի նյարդայնանում էր, որ ձգձգվում են և այլն։ Ու էսօր դատավորը, որ առանց մեղադրանքի գործն էր քննում, ասում է՝ անաչառ դիտորդի մոտ կասկածներ են առաջանում, որ սա շատ է ձգձգվում։ Եվ հիմա հարց, ո՞վ է անաչառ դիտորդը, ըստ նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյա՞նը։

Ինչո՞ւ եք այդքան ափալ-թափալ, օրենքների կոպիտ ախտումով քննում, չլինի՞ վախենում եք, որ մի ռեպորտաժ էլ ձեզ նվիրեն, ու դրան հաջորդի ՍՄՍ-ով հորդորը։ Լավ, իսկ ինչպե՞ս եղավ, որ հենց իրեն մակագրվեց այդ գործը։ 2018 թվականից ի վեր, շատ զավեշտալի բաներ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով․ ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկում են ուզած չուզած՝ կալանք տալու հարցը։ Ամիսներ անց գաղտնալսումներ են ի հայտ գալիս այս մասով։ Հետո զոռով, ԲԴԽ նախագահի գլխին սարքելով, հանում են ու նոր նախագահ է դառնում Գագիկ Ջհանգիրյանը, որը հետո ձայնագրություններից պարզվում է՝ գործուղվել է ԲԴԽ, որ դատական գործերով, հրահանգներով անի այնպես, որ Քոչարյանն իշխանության չգա։ Ու էսօր, երկար ու ամոթալի ճանապարհ անցնելուց հետո, էդ աբսուրդ քրեական գործը մակագրվում է մի դատավորի, որը ՔՊ-ական է եղել ու ինքը ասում է՝ էլ ՔՊ-ական չեմ։ Ամեն անգամ, ինչ էլ ասես, հանրութունը մտածելու է, որ դու ուղղորդված գործ ես անում։ Որովհետև մենք տեսել ենք, որ այս գործը, էն գլխից եղել է քաղաքական և ուղորդված։ Դրա տակ լիքը ձայնագրություններ կան՝ ապօրինությունների մասին։

Լավ, ի՞նչ պետք է անի դատավոր Սարգիս Պետրոսյանը, եթե ուզում է երևալ անաչառ․ այս գործը ինչպես երկրորդ նախագահն ասաց, օրինական ճանապարհով չի կարող ունենալ շարունակություն։ Դատավորն ընդամենը կարող է իր նախկին, թե ներկա ու ընդհանրապես կուսակից վերնախավին, իր ասած անաչառ դիտորդներին, որ հրահրում են արագ-արագ քննել-վճիռ ստանալ, օրենքների բռնաբարությամբ, եթե էդքան դուխ ունի, կարող է հաջորդ անգամ երբ իրեն դիմեն, ասի՝ հարգելի կառավարություն, 6 տարի դատարանններում ու քննչականներում մաշվող էս աբսուրդ գործը իմ վարույթից վերցրեք, տարեք կառավարության նիստերի օրակարգ մտցրեք․ դուք, մեկ է, չունեք խնդիր օրենքը խախտելու հետ, կարողանում եք հիմնի տեքստն էլ փոխեք, անկախության հռչակագիրն էլ փոխեք, երկրի սահմաններն էլ փոխեք։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը տարեք-կառավարության նիստի օրակարգ մտցրեք ու վճիռը կայացրեք էնտեղ։ Էդ որ ասում ես՝ «անաչառ դիտորդը» արագացված դատական պրոցես է սպասում, առաջարկում եմ էս ճանապարհով գնաս, էս անգամ էլ դու ՍՄՍ գրես էդ անաչառ դիտորդին։ Չէ՞ որ ՔՊ-ն համարում ա, որ ինքը հանրությունն է, անաչառ դիտորդն է, ժողովուրդն է, էս է, էն է։ Դուք մեռաք ժողովրդի անունից խոսելով ու սրիկայություն անելով։

Կարճ ասած՝ թե ինչ է ուզում ձեր ասած անաչառ դիտորդը էս գործից, լավ գիտենք, բայց նաև լավ գիտենք, թե ինչ է ուզում հանրությունը, ժողովուրդը։ Ժողովրդին այս քրեական գործը, վստահեցնում եմ, չի հետաքրքրում։ Ժողովուրդն ուզում է լավ ապրել, ուզում է, որ մեջքը ուղղի, էս ամոթից դուրս գա, ուզում է, որ իրեն տված խոստումները կատարեք։ Էն որ ինչ-որ մարդիկ էլի իրենց դրել են անաչառ դիտորդի ու ժողովրդի տեղը և Քոչարյանի՝ քաղաքականությունից հեռանալ կամ իշխանության չվերադառնալ են երազում, համոզված եմ, որ դա չէ ժողովրդի ուզածը։ Շատ մեծ հարց է՝ եթե հիմա անաչառ հարցում անեն՝ մարդիկ ո՞ւմ կուզենան տեսնել իշխանութան ղեկին, Քոչարյանի՞ն, որ երկիրը 10 տարի պահել է խաղաղության մեջ, շատ ավելի բարեկեցիկ, տնտեսությունը զարգացել է, անգամ ներգաղթ է եղել, թե՞ էս Ալենսիմոնյանա-պապիկյանա-նիկոլախառը զանգվածին, որ ժողովրդի զավակներին զոհում են, ազգային ինքնությունը վերացնում են, Ադրբեջանի սաղ ասածները կատարում են ու արդեն ապագան անգամ չենք պատկերացնում, խաղաղությունն էլ երազանք է․ հարցման պատասխանը, հաստատ, ի վնաս ՔՊ-ի է լինելու։

yerevan.today