Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում
Դորտմունդի «Բորուսիայի» անհաջողությունները շարունակվում են ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում: Բունդեսլիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեցին «Շտուտգարտին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց խորվաթ 19-ամյա հարձակվող Յոսիպ Բրեկալոն:
«Բորուսիան» Բունդեսլիգայում չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ՝ կրելով չորրորդ պարտությունն այդ անհաջող շարքում: Դորտմունդի թիմը 20 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Շտուտգարտը» 16 միավորով 11-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1
Շադրակ Ակոլո, 5, Յոսիպ Բրեկալո, 51 – Մաքսիմիլիան Ֆիլիպ, 45+3
Չիրացված 11 մետրանոց՝ Անդրե Շյուրլե, 45+2 («Բորուսիա»)


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...