Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը` դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։
Իսկ երեկ պատասխանելով մեր հարցին, որ, մեր տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է եւ փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։
Իրականում Աղազարյանը ճիշտ չասաց․ տեղեկացանք, որ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլեւ ծաղրել է Աղազարյանին, թե` «ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ»:
Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երեւան չի կարող ասել, թե երբ կլինի»:
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը