Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Թոփ-լուրեր

Լեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ)

Փորձում եմ մարզաձեւը, մարզիկներին հեռու պահել քաղաքականությունից, բայց այն բոլոր ոլորտներում է: Կարծում եմ՝ լավ բան ենք անում, չնայած բազմաթիվ դժվարություններին, ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով որակյալ, առանց խթանիչների սպորտի զարգացմանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի եւ Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանի Orange Fitness ակումբում անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնություն: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ առաջնությունը երկու փուլով էր՝ հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների սեղմում հենարանից վարժության  եւ ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն: Առաջին անգամ ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում են նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկներ:

Երկու առաջնությունների արդյունքներով ձեւավորվելու են թիմեր, որոնք պատրաստվելու են միջազգային մրցաշարերին: Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ մարզիկների եւ հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը մրցաշարին գոհացնող է:

«Հաշմանդամային սպորտի առաջնությանը մասնակցում է 53, ուժային եռամարտին՝ 50 մարզիկ: Մոտ 30 տոկոսը աղջիկներ են: Մրցակցությունը նույնպես գոհացնող է: Այս տարի հաշմանդամություն ունեցող մարզիկներին եւս հնարավորություն է տրվել առաջին անգամ իրենց ուժերը փորձել բաց առաջնությունում:

Տարիներ շարունակ այս մարզիկները միայն հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ մրցելուց եւ արդյունքներն ավելացնելուց հետո հնարավորություն ունեն ուժերը չափել հաշմանդամություն չունեցող մարզիկների հետ: Այս մարզիկներից ակնկալում ենք մրցանակային տեղեր, հաղթանակներ: Այս երկու առաջնությունները միասին անցկացնելու նպատակն այն է, որ մենք մարզիկների միջեւ տարբերություն չենք դնում: Մրցահարթակում բոլորը հավասար են:

Ինչ վերաբերում է ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության բաց առաջնությանը, այստեղ պայքարն ավելի թեժ է: Գլխավոր խնդիրը՝ սպորտի եւ ֆիզիկական պատրաստվածության մասսայականացումն է Հայաստանում, ոչ միայն Երեւանում, նաեւ մարզերում:

Բաց առաջնությանը մասնակիցները Երեւանից են եւ մարզերից, ունենք նաեւ արցախցիների հավաքական: Նրանց մի մասն այս պահին մարզվելու հնարավորություն չունի, մի մասն էլ, ցավոք, Հայաստանում չի: Արցախի հավաքականում ունենք նորեկներ: Նրանք մշտապես մեր մասնակիցներն են, իսկ Արցախի դրոշը, ինչպես միշտ, մեզ մոտ կախված է»- ասաց Սերգեյ Ասատուրովը:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանի խոսքով՝ արդեն 8 տարի անցկացվող ներքին առաջնությունները խթանում են մարզաձեւի նկատմամաբ հետաքրքրության եւ արդյունքների աճին, բայց հակադոպինգային թեստերի պատճառով մասնակիցների թիվը պակասում է:

«Մրցաշարում մասնակիցների թվի տատանում է լինում: Ազդեցություն ունեցավ ֆեդերացիայի կողմից որոշում ընդունված հակադոպինգային ծրագրով աշխատելը: Մի քանի տարի առաջ սկսեցինք պաշտոնապես անցկացնել նաեւ հակադոպինգային թեստեր, որի պատճառով մասնակիցների թիվը մի փոքր նվազեց: Սա ֆեդերացիայի կողմից գիտակցված որոշում էր, քանի որ կողմ ենք առանց խթանիչների սպորտի զարգացմանը: Շեշտն չենք դնում քանակի, այլ որակյալ մրցումներ անցկացնելու վրա: Եթե նպատակ ունենք միջազգային մրցաշարերում մասնակցություն ունենալ, այնպիսի մարզիկներով պետք է ներկայանանք, որոնք համապատասխանում էր միջազգային չափանիշներին: Նախորդ մրցաշարերի համեմատ որակի առումով տարբերություն, միանշանակ, տեսնում ենք, գրանցած ցուցանիշներն էլ ուրախացնող են, ունենում ենք Հայաստանի նոր ռեկորդներ: Միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցելու եւ մեդալների հավակնելու համար խնդիրները շատ են: Մի մասը մեր երկրի, մյուսը՝ աշխարհի հետ կապված խնդիրներ են: Բարձր արդյունքներին հավակնելու համար պետք է նախ լուծենք այն խնդիրները, որին բախվում ենք մեր երկրում: Աշխարհում ուժային եռամարտը քիչ մասսայականություն վայելող մարզաձեւ է, որով հնարավոր է մեծ գումարներ վաստակել: Այս առումով մեր առաջնություններում նաեւ դրամական պարգեւներով ենք փորձում մարզիկներին ինչ-որ կերպ մոտիվացնել: Մենք ունենք մարզվելու պայմանների խնդիր, որոնք այս պահին դժվար է լուծել: Այս խնդրին բախվում են նաեւ արցախցի մարզիկները: Հասկանալի է, որ մարզվելու խնդրից բացի, արցախցիները, մեր հայրենակիցներն ունեն այլ առօրյա խնդիրներ, որոնք լուծելու խնդիր են ունենում: Մեծ հաշվով, պետք է մարդկանց առօրյա այլ խնդիրները լուծվեն, որ կարողանան նաեւ ուշադրություն դարձնել սպորտին»,- ասաց Լեւոն Քոչարյանը: 

Անդրադառնալով վերջին շրջանում բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնության շուրջ ծավալված քաղաքական շահարկումներին, Լեւոն Քոչարյանը նշում է, որ քաղաքականությունը բոլոր ոլորտներում է:

«Ըմբշամարտի աշխարհի առաջնության թեմայով բազմիցս խոսվեց, մեկնաբանվեց: Կարծում եմ՝ քաղաքականությունը բոլոր ոլորտներում է: Փորձում եմ հնարավորինս հեռու պահել սպորտը քաղաքականությունից: Ֆեդերացիան ընկերներիս հետ հիմնել եմ 2017 թ.-ին, մեկ տարի անց սկսել ակտիվ գործունեություն: Հետո, ինչպես գիտեք, շատ դժվարություններ եղան քաղաքական առումով, նաեւ անձնական առումով: Անկախ այդ դժվարություններից, փորձեցի այս ամենը շարունակական դարձնել: Կարծում եմ՝ լավ բան ենք անում: Փորձեցի իսկապես այնպես անել, որ մնացած ամեն ինչ չազդի մարզաձեւի զարգացման, ֆեդերացիայի աշխատանքի վրա»,- նշեց Լեւոն Քոչարյանը:

Հաշմանդամային սպորտի լավագույն արդյունքները ցույց տված մարզիկներին հնարավորություն կտրվի հաջորդ մրցաշրջանի մեկնարկից պայքարել 2028 թ. Լոս Անջելեսի Պարալիմպիկ խաղերի ուղեգրերի համար: Պարալիմպիկ խաղերի ուղեգրի պայքարին է պատրաստվելու նաեւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի մասնակից Սարգիս Ստեփանյանը:

«2018 թ.-ից մինչեւ այսօր Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում ենք սեղմում հենարանից վարժության ներքին առաջնություն: Տարեց-տարի մեր մարզիկները գրանցում են մեծ հաջողություններ, ավելի են բարելավում իրենց արդյունքները: Մարզիկների մեծ մասը պատերազմի մասնակիցներ են:

Անցած առաջնությունների համեմատ ունենք ակնհայտ առաջընթաց: Ուրախացնող է, որ հաշմանդամություն ունեցող մարզիկները տեղում չեն դոփում: Կանանց պայքարում ունենք մեծ առաջընթաց: Ինձ նաեւ շատ ուրախացնում է մարզիկների հոսքը դեպի սպորտ: Շատ սիրված է պարածանրամարտը, նաեւ սեղմում հենարանից մրցաձեւը: Առաջնության արդյունքներով եւ մյուս մարզաձեւրի ներկայացուցիչների հետ ծրագրում ենք հունվարից նախապատրաստվել 2025 թ. Պարալիմպիկ խաղերին: Մեր մարզիկները, այդ թվում ես, կսկսենք պայքարը Լոս Անջելես-2025 Պարալիմպիկ խաղերի ուղեգրերի համար: Մարզումները եւ նախապատրաստական փուլը սկսում ենք նոր մրցաշրջանից, որպեսզի կարողանանք մինչեւ պարալիմպիկ տարին արդյունքները հասցնել այն մակարդակին, որ նվաճեցնք ուղեգրեր, մասնակցենք եւ բարձր պահենք երկրի պատիվը: Փարիզ-2024-ին մասնակցել եմ պարատլետիկայի գնդի հրում մրցաձեւում: Արդյունքս լավ էր, բայց ինձ չգոհացրեց: Ես նույնպես կպայքարեմ ուղեգրի համար»,- ամփոփեց Սարգիս Ստեփանյանը:  

Ուժային եռամարտի սեղմում հենարանից Հայաստանի բաց առաջնության տղամարդկանց պայքարում չեմպիոններ են դարձել Նարեկ Խաչատրյանը (-59 կգ), Հակոբ Մարգարյանը (-66 կգ), Մհեր Բեգլարյանը (-74կգ), Ռաֆայել Ազիզյանը (-83կգ), Արտյոմ Սոլոյանը (-93կգ), Կարեն Բեգլարյանը (-105կգ), Գոռ Անդրեասյանը (-120կգ ), Հովհաննես Միքայելյանը (+120կգ):  Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Կարեն Բեգլարյանը 213կգ արդյունքով: Պատանիների առաջնությունում բացարձակ քաշային լավագույն արդյունքը ցույց է տվել Արմեն Ղուլյանը 115կգ արդյունքով:

Կանանց պայքարում հաղթողներ են դարձել  Լիանա Ղազարյանը (-47կգ), Աննա Սմբատյանը (-52կգ), Մարիա Խաչատրյանը (-57կգ), Էվելինա Հակոբյանը (-63կգ), Էվելինա Աղաջանյանը (-69կգ), Աղավնի Միհրանյանը (+84կգ):  Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Աննա Սմբատյանը 65կգ արդյունքով:

Հաշմանդամային սպորտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններն են․

տղամարդկանց պայքարում՝ Դավիթ Հունանյան (-59կգ ), Գուրգեն Անտոնյան(-65կգ  ), Շահեն Բաբայան (-72կգ), Հովհաննես Ավանեսյան (-83կգ), Իգոր Հարությունյան (-88կգ), Սերոբ Հովհաննիսյան (-97կգ ), Լիպարիտ Մելքոնյան (-107կգ), Ռոմիկ Պողոսյան (+107կգ ):

Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռոմիկ Պողոսյանը 172.5կգ արդյունքով։

 Կանանց առաջնությունում հաղթողներ են  Անյուտա Պետրոսյանը (-45կգ), Վարդուհի Բարսեղյանը (-55կգ), Արև Մելքոնյան (-67կգ), Նաիրա Մեսրոպյան (+86կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արև Մելքոնյանը 90կգ արդյունքով: