Փորձաքննության փուլ է սկսվում
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:
Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն եւ դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։
Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտեւի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետեւ մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները