Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ ԱԺ-ում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։ Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին` մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին եւ հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ:
Լսումների մեկնարկին դահլիճի մատույցներում իրավիճակն անձամբ հսկում էր ԱԺ շենքի անվտանգության պատասխանատու Աշոտ Մկրտումյանը, ով անդադար հրահանգներ էր տալիս ենթականերին, սակայն երբ Բագրատ սրբազանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ ելույթը սկսեց տերունական աղոթքով, գամվեց նիստերի դահլիճին կից հեռուստաէկրանի առջեւ եւ մինչեւ վերջ անշարժ լսեց աղոթքը՝ թերեւս մեղքերին թողություն հայցելով»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները