Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Լավ ապրելու խոստումով իշխանության եկածներն առաջարկում են հրաժարվել հացից․ «Կարճ ասած»

Մի անգամ անդրադարձել էի էսօրվա իրականությունը բնութագրող դեպքի․ Գավառում տեղի էր ունենում ֆեստիվառ փառատոն, որը կազմակերպել էր իշխանությունը, ու բանակում երկու զոհ ունեինք Գերարքունիքի մարզից։ Տղերքի դիերը բերելը համընկել էր փառատոնին, ու երկու զոհի դին հրապարաի մոտով անցնում է ժողովրդի տռճիկ տալու ժամանակ, երգերի ներքո։ Հենց նման մի բան էլ երեկ տեղի ունեցավ։ Երեկ, երբ Երևանում տաշի-տուշի էր, Երևանի տոնն էին նշում, զորամասերի մեկում զոհվեց 19-ամյա զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանը։ Ասում են՝ ինքնասպան է եղել։ Օրերս՝ Հոկտեմբերի 6-ին, էլի զորամասերից մեկում զոհվեց Վահե Բագրատի Հարությունյանը, էլի ասացին ինքնասպան է եղել։ Երեկ այսպես կոչված պաշտոնական այրերից շնորհավորանքի խոսքեր լսեցինք, բայց ոչ մի խոսք ևս մեկ զոհի մասին, ևս մեկ սևազգես դարձրած ընտանիքի մասին։ Տարին 80-ից ավելի զոհ է տաիս ոչ-մարտական իրավիճակում, լսել ե՞ք Պապիկյանը ծպտուն հանի, ցավակցի։ Բացեք իր նախարարության հաղորդագրությունները․ նույն 4 տողը պատրաստի պահում են՝ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում է․․․»։ Մենակ առաջին տողն է, որ փոփոխվում է՝ ամսաթիվը, ժամը և զոհի անուն-ազգանուն-հայրանունը։ Հերիք չէ՞ վշտակցեք ու սպասեք հաջորդ դեպքին։ Պապիկյանը ախռանայով, շարասյունով է երթևեկում, լրագրողները խորհրդարանում հարց են տալիս, ասում է սա տեղը չէ, Եռաբլուրում հարց են տալիս, ասում է օրը չէ ու հերթով զոհ է տալիս զինվորներին։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիային կրվել է 0։2 հաշվով, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց աշխատանքից։ Ո՛չ զոհ ա տվել ֆուտբոի դաշտում, ո՛չ վիրավոր, ոչ էլ դաշտն ա հանձնել, բայց հեռացվեց․ բա պաշտպանության նախարարը իրար հետևից զոհ ա տալիս, ի՞նչ եք մտածում։ Զոհ-զոհի հետևից է, չենք տեսնում արտակարգ խորհրդակցություն անեն, հրաժարական տան, ներողություն խնդրեն․․․ Զինվոր է սպանվել, Փաշինյանը մայրուղիներում երթևեկությունը կաթվածահար է արել ու գնացել է հեծանիվ քշելու։ Ոչ մի խոսք, ոչ մի ցավակցություն․ նրա ֆեյսբուքի էջը ոնցոր տոնակատարությունների անոնս լինի՝ երգել է, տեսահոլովակը դրել էջին, գրել է, թե ոնց ամբողջ օրը լեռներում հեծանիվ քշեց, նկարել է պատուհանից, թե ոնց իր օֆիսի դիմաց պարաշյուտ թռցրին։ Էդ ա՞ քո լիազորությունների շրջանակը։ Ընդդիմադիր Նիկոլը ամեն զոհից հետո կգրեր՝ ՊՆ-ն նվեր ա անում ծնողներին՝ նվիրելով զավակի դին։

Պետրակովը ոչ կոմտետենտ մարզիչ էր, հեռացվեց․ դու կոմպետենտ ե՞ս։ Ինքը էլի գոնե հազարից մեկ մի հատ կրում էր, դու 6,5 տարում կրվելուց բացի ի՞նչ ես արել։ ՀՀ նախագահ աշխատող մարդը Երևանի տոնն է շնորհավորում։ Զինվոր ենք կորցրել, ինչո՞վ ես դու զբաղված։ Խոսք կա, չէ՞, «ընկել է մոր փորը»․ սրանցն է։ ՀՀ նախագահը թիվ 1 բորտը զբաղեցնում է ու մեկնում Թուրքմենստան գրքի շնորհանդեսի։ Էնտեղից գալիս է ու մեկնում Ղազախստան՝ Հայաստանի մշակույթի օրերին, ջազ համերգի մասնակցելու։ Լավ դուք գոնե գիտակցում ե՞ք, թե ով եք ի պաշտոնե, ուր եք։ ՀՀ սովորական, ինչպես ասում են՝ շարքային քաղացին բազմիցս ավելի ադեկվատ է արձագանքում իրավիճակին, քան պաշտոնե պատասխանատուները։ Նիկոլը ժամանցային տեսայութ է հրապարակում, քաղաքացիներն են գրում՝ զոհ ունենք, ուշքի արի։

Արխիվից տեսանյութ էի հրապարակել, 2018թ․ մայիսի 11-ին նոր-նոր վարչապետ դարձած՝ ուղիղ եթեր է մտնում ու ասում՝ պետք է կառավարությանը, պաշտոնյաներին գնահատենք ըստ արդյունքների։ Ու եթե արդյունքները չապահովենք, վստահությունը կորի, ոչ մի վայրկյան չեմ մնա վարչապետ։ Ձեր տված արդյունքը ձեզ դուրս է՞ գալիս։

Ընդամենը երկու օր առաջ ևս մեկ հիմնավորում բերվեց, թե ինչպես եք տապալել ձեր խոստումները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հացից ինքնաբավ չէ։ Առաջ մեր պահանջարկի 25- 30 տոկոսն էինք մենք արտադրում, մի 15 տոկոս էլ Արցախից էր գալիս․ մնացածը բերում էինք Ռուսաստանից։ Սրանք Արցախը հանձնել են, ու ցորենի, հացի 70 տոկոսը ներկրում ենք Ռուսաստանից․ անընդհատ թիրախավորում են Ռուսաստանին, էնտեղից զգուշացնում են, որ հացի խնդիր ունեք, մտածեք ձեր մասին, ժողովրդի մասին։ Ու հիմա ԱԽ քարտուղարը դարակազմիկ հայտարարություն է անում՝ Հայաստանը կարող է ցորենից անցնել բրնձի, որպեսզի ուրիշները, այսինքն՝ Մոսկվան չթիրախավորեն, որպեսզի ինքնիշխան լինենք և այլն։ Ու ասում է՝ էդ հարցը քննարկվել է 2024 թ․ ապրիլի 5-ին Բրյուսելում, Փաշինյանի ու եվրոպացի պաշտոնյաների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Փաստորեն, Արևմուտքը քննարկել է, որ Հայաստանը կարող է և հաց չուտել, որպեսզի չթիրախավորվենք։ Արմեն Գրիգորյանն ինքը իրեն հարց տվել է՞, բրինձը ո՞րտեղից, մե՞նք ենք արտադրում, թե՞ ներկրում ենք։ Եթե ներկրում ես, ուրեմն կախվածության մեջ ես, ի՞նչ տարբերություն, թե որտեղից․ թե՞ եթե Ռուսաստանից ես ներկրում, ուրեմն դա ինքնիշխանության կորուստ է, բայց որ այլ երկրից ներկրես, ինքնիշխանության բարձր մակարդա՞կ։ Կամ Արմեն Գրիգորյանը իրեն հարց տվե՞լ է՝ եթե պաշտոնապես 25, ոչ պաշտոնապես դրա կրկնակի աղքատություն ունեցող երկրի քաղաքացին հացը հազիվ է առնում, դրանից եռակի թանկ բրինձ ո՞նց է առնելու։ Բրյուսելում որոշել են, որ Հայաստանը կարող է հաց չուտել, իսկ որոշե՞լ է, թե, օրինակ, ՌԴ գնացող ու էնտեղից ստեղ ընտանիքները պահող խոպանչիները ինչով են փոխարնելու իրենց աշխատանքը, փողը։

Կամ՝ դուք պատերազմ եք կրվել, հանձնել եք, հանձնում եք ու ասում եք Ղարաբաղը հանձնեցինք, որ ժողովուրդը լավ ապրի, հիմա ասում եք ի՞նչ լավ ապրել, պետք է հացից հրաժարվենք։ Դուք մեզ ոսկե սարեր եք խոստացել, հիմա ասում եք պատրաստվեք սովի՞։ Վաղը ասելու եք անձրևաջուր հավաքեք, դրանով լողացեք, մյուս օրը ասելու եք ռուսական բենզինից հրաժարվում ենք, ավտոները բրդեք։ Սա Ղարաբաղից սկսած՝ ամենի նշաձող իջեցրել է։ Հայաստանի իշխանությունը սովորեցնում է, ընտելացնում է, կներեք արտահայտությանս՝ բոմժությանը։ Էս ի՞նչ սարքեցիք էս երկիրը։ Սաղ վարի տվիք ու հիմա ասում եք՝ պետք է գազ չվառենք, որ ինքնիշխան լինենք, հաց չուտենք, որ ինքնիշխան լինենք։

Բանակը վարի են տվել, հիմա ասում են՝ էն երկիրը, որի անվտանգութունը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի։ Բոլոր երկրների համար անվտանգությոան թիվ 1 տեղում բանակն է, Ադրբեջանը մեռավ զինվելով․ սրանք ասում են՝ չէ, ոչ մի բանակ․ բա բանակ չեն թողել։

Կարճ ասած՝ ամեն անգամ սրանք ասում են ու անում են բաներ, որ անգամ մեր էս հիասթափված, անտարբեր ժողովուրդը սկսում է զարմանալ, թե սենց բան էլ է՞ր հնարավոր։ Բայց ձեզ չի՞ հետաքրքրում՝ այս էսպես թուլացած, բարոյալքված, քանդված բանակով, քեֆչի Հասան իշխանությամբ, դիմադրողականությանը կորցրած ժողովրդով մենք ո՞ւր ենք գնում, ո՞րտեղ ենք կանգ առնելու։

Լավ, ո՞ւմ կամ ինչի՞ վրա է ձեր հույսը։