SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 40/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում մի աղջիկ սպառնում է խանութը հրկիզել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։ Տեղում պարզվել է, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 28-ամյա Հերբերտ Դ․-ի նախկին ընկերուհին, Երևանի բնակիչ 26-ամյա Սոնա Ե․-ն իր ձեռքին եղած բենզինով լցված տարայով մտել է սուպերմարկետ, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, նաև խաթարել խանութի բնականոն աշխատանքը՝ սպառնալով այրել Հերբերտ Դ․-ին և խանութը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին հաջողվել է օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել ու վնասազերծել Սոնա Ե․-ին և, ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
26-ամյա աղջիկը մտել է Երևանի «88» սուպերմարկետ ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը
Հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը